Երբ լրագրողը պատգամավորին էթիկա է "սովորեցնում", իսկ պատգամավորը՝ "դաստիարակում" նրան...

05.12. ″Ես Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ″. Շարմազանով

Ծառուկյանական comeback-ի թեման շրջանառվեց նաև ԱԺ փոխխոսնակի մակարդակով։ Լրագրողների հստակ ենթատեքստեր պարունակող հարցերին Շարմազանովը պատասխանում էր բառախաղի ձևով՝ մասնավորապես առաջարկելով տարբերակել Ծառուկյան մարդուն և երևույթը: Եվ պարզվեց, որ չարիք էր երևույթը, որը, բնավ անձնավորված չէր: Իսկ այս առումով ավելի կոնկրետ հարցերին Շարմազանովը պատասխանում է մաեստրոյական ոճով, այն է՝ անորոշ և ոչ այնքան հասկանալի․ ″Ես Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ″։ https://news.am/arm/news/360969.html

06․12. ″Երեկ մի այնպիսի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա″. Հրանուշ Հակոբյան

Հիշո՞ւմ եք՝ ժամանակին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գտել էր բյուջեն լցնելու և տնտեսությունը ոտքի կանգնեցնելու բանաձևը՝․ ″մարդ ա 1000 դոլար ներդնում ենք ՀՀ բանկերում″։ Վերջը, Աստված նրա ձայնը լսեց ու տեղ հասցրեց և արդեն կան արդյունքներ, որից Հրանուշ Հակոբյանը պարզապես շատ է ուրախացել։ Մի քանի սփյուռքահայեր արդեն գումար են ներդրել հայկական բանկերում։ Էլի մարդ կա՞, որ կհետևի նրանց քայլերին։

07.12. Անցանկալի հարցեր ու անսպասելի պատասխան

Մեր լրագրողներից շատերին թվում է, որ ինչքան սուր լինեն տարբեր պաշտոնյաներին տրվող հարցերը, որքան դրանց մեջ սենսացիոն բնույթի բացահայտումներ լինեն, այնքան նրանց մասնագիտական որակներն ավելի հստակ դրսևորելու հնարավորություն կունենան: Ինչ խոսք, այս ուղիղ տեքստով հարցերը, շատ հաճախ պաշտոնյաների սրտով չեն և նրանք որոշ դեպքերում ուղղակի ըմբոստանում են նրանց դեմ: Այդ ըմբոստանալն էլ տարբեր կերպ է արտահայտվում: Մեկը դուռն է շրխկացնում լրագրողի առաջ, մյուսը ուղղակի կիսատ թողնում հարցազրույցը և հեռանում, բայց լինում են դեպքեր, երբ ասենք ԱԺ պատգամավորը որոշում է ինքը "դաստիարակել" լրագորղին: Զորօրինակ , ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը այլ ճանապարհ չէր գտել, քան Հրապարակ օրաթերթի լրագրողին բռունցքով հարվածելը /սա փաստում է լրագրողը/:

Հետո Ռուբիկ Հակոբյանը լրագրողների առջև արդարացավ, որից հետո արդեն ԱԺ-ում ներողություն խնդրեց իր արարքի համար, քանի որ իր դիմաց ոչ թե լրագրող էր, այլ խուլիգան, իսկ խուլիգանի հետ պետք է իր լեզվով խոսել։ https://www.videolist.am/en/online/armtimes.com/2P7BQPUETuc

Անկախ այն հանգամանքից,թե իրեն ինչպես է պահել լրագրողը, դա որևէ մեկին, առավել ևս ԱԺ պատգամավորին իրավունք չի վերապահում ազատություն տալ ձեռքերին և զբաղվել նրա "դաստիարակության" հարցերով: Նման պահվածքը միանշանակ անընդունելի է, որը նաև արժանացավ ոչ միայն լրագրողների, այլ նաև Ռուբիկ Հակոբյանի գործընկերների քննադատությանը:

07․12․Գրիգորիչը գիտի՝ Էնֆիաջյանի ազգանունն ինչպես ասել և հատկապես երբ

Շախ և մատ բոլոր կասկածողներին։ https://news.am/arm/videos/7214.html

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

 

17:12 Դեկտեմբեր 12, 2016

Ամենաընթերցված նյութեր