Մոնոպալիաները կամաց-կամաց քանդվում են, իսկ բյուջեի նախագիծը նույն տեմպով մտնում բուռն քննարկումների փուլ

07․11․ ″Նստածդ տեղը հելնում ես շալակս″․ Վարդան Այվազյանը Արամ Մանուկյանին

Պետական բյուջեն մշտապես բուռն քննարկումների բովով է անցնում և շատ հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կամ այն չի անցնի կամ իշխանությանը շատ դժվար կլինի ապահովել անհրաժեշտ ձայներ՝ այն ընդունելու համար: Բայց արի ու տես բուռն քննարկումներն իրականում որևէ կերպ չեն անդրադառնում պատգամավորների քվեարկության վրա: Ինչևէ: Հերթական քննարկումներից մեկի ժամանակ բախվեցին ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Վարդան Այվազյանը և ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրան ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց հարցեր ուղղել պետբյուջեի վերաբերյալ, իսկ Արամ Մանուկյանն էլ հակադարձեց է, որ թե իր գործն է՝ ինչ հարց ուղղի, թող չխանգարի։ Ու մի քանի բառափոխանակումից հետո Վարդան Այվազյանի նյարդերը տեղի տվեցին և նա խիստ տոնով ասաց․ ″Ստե քեզի համար խանգարող չեմ նստած, հանձնաժողովի ղեկավար ա: Հելնում են շալակս արդեն: Բյուջեի վերաբեյալ հարցդ տուր։″
Շատերը երևի հիշեցին իրենց պատանեկության տարիները, բակի տղայական "разборка"- ները։

07.11. ″Արդեն 1-2 մեքենա բանան են ներկրել″․ ՊԵԿ նախագահ

Հիշո՞ւմ եք վարչապետի հայտարարությունը, որ բոլորի համար հավասար խաղի կանոններ են լինելու ու ով ինչ ուզի, կարող է ներկրել։ Ըհը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ արդեն ի լուր բոլորի հայտարարեց, որ վարչապետի խոսքը գործ է ու դրա ապացույցն էլ այն է, որ արդեն 1-2 մեքենա բանան ու դիզվառելիք է ներկրվել։ Հասկանո՞ւմ եք, ինչ-որ մարդիկ կարողացել են մի ամբողջ 1-2 մեքենա բանան ու դիզվառելիք ներկրել առանց խնդրի։ Ինչպես ասում են սառույցը կոտրվեց: Վերջ… Մի խոսքով ժողովո՛ւրդ ջան, դուխով, դռայվով, ամեն ինչ կարգավորվել է, մոնոպոլիան հեսա վերանալու է։ Հերթը շաքարինն է…

11.11. "1000 դրամի նախաձեռնության" վերաբերյալ

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացավ առաջարկությամբ, թե ինչպես պետք է աջակցել զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին: Խոսքն ապահովագրական հիմնադրամի ստեղծման մասին էր, որի հիմնական միջոցները պետք է գոյանան չորս աղբյուրներից: Հատկապես տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց բոլոր աշխատողներից ամսեկան 1000 դրամ պարտադիր վճար գանձելու առաջարկը: Եվ հարցը, բնավ, այդ 1000 դրամի մեջ չէ, քանի որ մեր հայրենիքի պաշտպաններին աջակցելը բոլորիս սրբազան պարտքն է ու այս հարցում որևէ վերապահում լինել չի կարող: Քննարկումները հիմնականում առնչվում էին այն խնդիրներին, թե որքանով թափանցիկ կգործի հիմնադրամը և ինչու տարբերակված մոտեցում չկա տվյալ հարցում՝ 1000 դրամ պետք է գանձվի և 60000 դրամ, և 500000 դրամ ստացողներից հավասարապե՞ս: ՖԲ հարթակում կային նաև սուր քննադատություներ: Ամեն դեպքում, պարզ է, որ խնդիրը դեռ համապարփակ ուսումնասիրված չէ: Գուցե, հարկ կա ներգրավվել նաև սոցիոլոգներին և հասկանալ նման ընկալման իրական պատճառները, քանի որ ակնհայտ է՝ մեր հասարակությունը խիստ դրական վերաբերմունք ունի զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին աջակցելու հարցին և բանակին՝ առհասարակ: Վստահաբար պետք է լինեն նաև հանրային քննարկումներ, ինչի մասին արդեն հայտարարել է պաշտպանության նախարարը: Եվ պաշտպանության նախարարությունը շատ արագ նախաձեռնել է այդ քննարկումների շարքը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:29 Նոյեմբեր 14, 2016

Ամենաընթերցված նյութեր