ԱԺ-ում "հարսանիքի" և Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին

Հոկտեմբերի 24․ Մի խումբ մարդիկ պահանջում են Ծառուկյանի վերադարձը

Աննախադեպ մի իրադարձություն տեղի ունեցավ նախորդ շաբաթ․փաստորեն, բառացիորեն իրար հետ կապ չունեցող տարբեր մարդկանց խմբեր ″ինքնակազմակերպվեցին″, ″Երիտասարդությունն ունի Ծառուկյանի կարիքը″, ″Վերադարձեք, պարոն Ծառուկյան″, ″Մենք պահանջում ենք Ձեր վերադարձը″ պաստառներով երթ կազմակերպեցին դեպի Ծառուկյանի դուռը՝ պահանջելով նրա վերադարձը։ Այ այս տեսանյութում, ըստ էության, պակասում էր միայն մի դրվագ, որ Ծառուկյանը դուրս գար տնից և ողջուներ մարդկանց։

Հոկտեմբերի 24․"Հարսանիք" ԱԺ-ում

ԱԺ-ում միշտ տոնական մթնորլորտ է տիրում, երբ ինչ-որ մեկի ծննդյան օրն է՝ հատկապես կանանց, քանի որ Գրիգորիչը շռայլ է գտնվում ու գեղեցիկ ծաղկեփնջով շնորհավորում է նրանց: Դե բոլորը ծափահարում են, մի քանի րոպե կտրվում են իրենց բարդագույն առօրյայից։ Այս անգամ իր ծննդյան օրը յուրովի նշեց Մարգարիտ Եսայանը, ով բացի լիքը շնորհավորանքներից նաև հումորային "հարսանիք" կազմակերպեց ԱԺ-ում․ փեսան Վոլոդյա Բադալյանն էր, քավորն էլ Շարմազանովը։ Մե քեֆ, մե ուրախություն։

Հոկտեմբերի 24․ ″Մենաշնորհը ցանկալի երևույթ է պետության համար″․Գալուստ Գրիգորիչ

Կարճատև դադարից հետո մեզ հետ է Գրիգորիչը, և նա ինչպես միշտ՝ անկրկնելի է։ Եթե ունեք որևէ երևույթի սահմանման, հիմնավորման կամ արդարացման խնդիր, հոգ չէ։ Ձեզ օգնության կգա Նա։

Հոկտեմբերի 26․ ″Դու մուտիլովշչիկ ես″․ Գագիկ Ծառուկյանը լրագրողին

Մարդիկ պահանջում են, որ Ծառուկյանը վերադառնա: Դե նա էլ լրագրողների հետ կարճ զրույցում նշեց, որ եթե պետք լինի, հանուն ժաղովրդի նա կբացի փակ էջը: Հիշում եք չէ՞, ուղիղ մեկ ու կես տարի առաջ ԲՀԿ նախկին առաջնորդն ի լուր աշխարհի հայտարարեց, որ քաղաքականության էջը իր համար այլևս փակ է: Դե լրագրողներն էլ երևի Ծառուկյանի խոսքից հասկացան, որ նա արդեն վերադարձել է քաղաքականություն (բայց եթե նա ԱԺ պատգամավորի մանդատը պահպանել էր, ըստ էության, ոչ մի տեղ էլ չէր հեռացել) սկսեցին իրենց ոճի մեջ հարցեր տալ ու մի լավ ջղայնացնել նրան: Լրագրողներից մեկը, ով փորձեց հղում անել նրա՝ ժամանակին հնչեցված խոսքին, որ վաճառողների հետ համատեղ ուժերով են կառուցվել Առինջ մոլի տաղավարները՝ Նիկոլայիչին խիստ բարկացրեցին և նա, ոչ ավել, ոչ պակաս, "մուտիլովշչիկ" անվանեց ուղարկված ԶԼՄ ներկայացուցչին։ Դե առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

18:07 Հոկտեմբեր 31, 2016

Ամենաընթերցված նյութեր