Բարգավաճ Հանրապետականի և հեծանվով գործի գնացող փոխնախարարի մասին

 

Հոկտեմբերի 19․ Փոխնախարարը հեծանիվով է գնում աշխատանքի

Այո՛, իրականացավ Եվրոպայում շրջագայած շատ շատերի երազանքը․ ունենալ հեծանիվ քշող, առողջ ապրելակերպով ապրող և քարտուղարուհին ու առանձին սենյակն մի առանձնապես չկարևորող պաշտոնյա։ Եկեք հատուկ կարևորենք այս քաղաքական "նոու-հաուն" և հուսանք, որ նման երևույթները մեզանում կդառնան այնքան սովորական, որ դրանց անդրադառնալու կարիք անգամ չզգացվի։ Մի տեսակ բաժակաճառ դարձավ, բայց տվյալ երևույթը գովերգելու առումով էս ֆորմատը հաստատ ընդունելի է:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանին մաղթենք բարի ու արդյունավետ կառավարում։



Հոկտեմբերի 20․ Նիկոլ Փաշինյան vs Կարեն Կարապետյան

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հարցերը վարչապետին․ ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանին։ Ասենք՝ պարզ չի՞ պատասխանը, ինչպե՞ս կարող է Նախագահի կողմից նշանակված վարչապետը վատ վերաբերվել նրան։ Հաջորդ հարցը մոտավորապես այսպես՝ ″Ո՞ւմ են "պրիզնատ" գալիս նոր նախարարները․․․″։ Որքան էլ հարցի ենթատեքստը Նիկոլի համար պարզ է, բայց այս հարցն ինքնին նույնիսկ հռետորական լինել չի կարող: Եվ վերջապես հարցերի հարցը՝ արդյոք արդյունավետ է կառավարել Կարեն Կարապետյանը ″ՀայՌուսգազարդ″ ընկերությունը, քանի որ վերջինս 2009թ․-ին, իր պաշտոնավարման ընթացքում ունեցել է 2%-ից ավելի գերնորմատիվային կորուստ։ Վարչապետը Նիկոլի համար մանրակրկիտ և համբերատար անդրադարձավ հնչեցրած բոլոր հարցերին: Դե Փաշինյանը նորից շարունակեց, երևի, հույս ունենալով Կարեն Կարապետյանին ներքաշել քաղաքական շահարկումների և "փոխհրաձգության" դաշտ: Բայց Վարչապետը մնաց անդրդվելի և շարունակեց հստակ ու լակոնիկ պատասխանել ընդդիմադիր պատգամավորի հարցերին։

Հոկտեմբերի 21․″Բարգավաճ հանրապետական″․ Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանի "Բարգավաճ հանրապետական" արտահայտությունը մի լավ ուրախացրեց ԱԺ պատգամավորներին։ Ակնհայտ էր, որ սա վարչապետի կողմից նախապես "մշակված" չէր և, բնականաբար որևէ միտում չուներ: Դահլիճի արձագանքն էլ փաստեց, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը հենց այդպես էլ ընկալեցին: Իսկ կոնկրետ միտում փնտրողներն այս դեպքում ավելի լավ կանեն իրենց ժամանակն առավել արդյունավետ օգտագործել:

Հոկտեմբերի 21․ ″Մեր հարգելի Զառա, Ձեզ ձայն չտալը շառ ա″․ Շարմազանով

Առանց մեկնաբանության։


ԲԱՐՈՄԵՏՐ

19:18 Հոկտեմբեր 24, 2016

Ամենաընթերցված նյութեր