Ընտրությունները մոտենում են և դրանով ամեն ինչ ասված է

03․10․2016․ "Միայն ես եմ զգում Սահմանադրությունը"․ Գալուստ Գրիգորիչ

Փաստորեն, Գրիգորիչն ոչ միայն ինքն է որոշում, թե ինչպես մեկնաբանել տարբեր քաղաքական և ոչ քաղաքական երևույթները, այլ նաև ո՞ր օրենսդրական նախաձեռնությունը դնել քննարկման և որը՝ ոչ։ Այս հանգամանքը չէր վրիպել Նիկոլ Փաշինյանի աչքից, ով առիթն օգտագործեց՝ իրեն դիրքավորելու որպես ընդդիմադիրներից ամենաընդդիմադիր և Գրիգորիչի քայլն անվանել ոչ ավել, ոչ պակաս "անառարկելիորեն հակաօրինական"։ Գրիգորիչն էլ, բնականաբար տակ չմնաց ու արձագանքեց իր ոճի մեջ․ "Բոլորդ Սահմանադրությունը շատ լավ զգում եք, բոլոր օրենքները զգում եք, բացի ինձանից։ Ես լրիվ հակառակը կասեմ․ միայն ես եմ զգում։ Դուք պետք է կարողանաք կարգին ձևով ենթարկվել":

04․10․16․ Ուրիխանյանը գրոհում է

Թե ով էր նեղացրել Ուրիխանյանին ու նրա մտերիմներին, մի կողմից պարզ էր, քանի որ հնչեց կոնկրետ անուն, բայց, մյուս կողմից, կարծես այնքան էլ հստակ չէր, թե միջնորդավորված հղումներն ինչ էին իրականում նշանակում: Լավ ինչևէ… Եվ ահա նա որոշում է ԱԺ բարձր ամբիոնից "քլնգել" նրանց, ովքեր փորձում են վիրավորել իր ընկերներին և համախոհներին: Այս գործին նա լծվեց մեծ պաթոսով և շատ խիստ տոների մեջ անդրադարձավ նրանց: Հատկանշական է, որ խորհրդարանում նորից օգտագործվեց չարաբաստիկ "չ….խ" արտահայտությունը: Փաստորեն, Արմեն Ռուստամյանից հետո Ուրիխանյանը երկրորդ պատգամավորն է, որ այս արտահայտությունը օգտագործում է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թե Արմեն Ռուստամյանը, և թե Տիգրան Ուրիխանյանը չեն դասվում են ԱԺ ոչ կոռեկտ պատգամավորների թվին, տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ գուցե այդ բառն այլևս չպետք է համարել հայհոյանք:

Բայց դե նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը չէր կարող անտարբեր մնալ։ Նա հիշեցրեց Ուրիխանյանին, որ ինքը պառլամենտում է… Այս ողջ պատմությունը նախևառաջ վկայում է ընտրությունների մոտենալու մասին: Եվ սրանք դեռ միայյն "ծաղիկներն" են, իսկ Շարմազանովն ու Գրիգորիչը դեռ շատ առիթներ կունենան այլ կամ այն պատգամավորին կարգի հրավիրելու, միկրոֆոնները անջատելու և այլ սանկցիաներ կիրառելու համար:

Եվ քանի որ Շարմազանովը նախատեց Ուրիխանյանին, վերջինն էլ իր հերթին խոստացավ Շարմազանովի կյանքը դժոխքի վերածել: 

Շարմազանովին Ուրիխանյանից կարող էր փրկել միայն նրա ներողությունը, որը թեպետ հրապարակավ չլսվեց, բայց Ուրիխանյանը, այնուամենայյնիվ ընդունեց այն Շարմազանովից:

06․10․2016․ "Իմ խոսքը դարձնում եք պայքարի ուղի"․ Գալուստ Գրիգորիչ

Պարզվում է՝ Գալուստ Գրիգորիչը նեղացել է լրագրողներից, քանի որ նրա ասածները կտրում են կոնտեքստից և խոսքը դարձնում պայքարի ուղի։
Բայց քանի որ նա էլ չի կարող երկար դիմանալ առանց լրագրողների հետ շփվելու, առաջարկեց բարեխիղճ լրագրողներին իրեն առանձին մոտենալ ու զրուցել։ Մնում է հասկանալ բարեխիղճներին ինչ չափանիշներով են զանազանելու ոչ բարեխիղճներից:




ԲԱՐՈՄԵՏՐ

 

14:13 Հոկտեմբեր 10, 2016

Ամենաընթերցված նյութեր