Նիկոլ-Էդմոն-Թևան-Լևոն քաղաքական կվարտետը և նոր քաղաքական մշակույթը

19․09․2016․ "Վայ էն մարդուն, ով կառչած է պաշտոնից"․ Հրանուշ Հակոբյան

Նոր վարչապետ, նոր նշանակումներ, հանրությանը ոչ հայտնի դեմքեր։ Եվ այս ֆոնի վրա, բնականաբար, պետք է նշմարվեր Հրանուշ Հակոբյանի ինքնավստահությունը։ Դե, ինչպես չնշմարվի. չէ՞ որ նրա պաշտոնանկության մասին գոնե հիմա որևէ ակնարկ անգամ չկա: Եվ պարզ է, որ նա այլևս կարող է լրագրողների հետ հանգիստ շփվել և ասել. ″վայ էն մարդուն, ով այդպես կառչած է պաշտոնից″։ Այո՛, պաշտոնյաները ամեն կառավարության փոփոխության ժամանակ պետք է մտածեն, որ ոնց որոշեն, որոշեն, հո՞ կառչած չեն մնա պաշտոնից։ Նույն կերպ մտածում է Հրանուշ Հակոբյանն արդեն բավականին երկար ժամանակ։

21․09․2016․ "Արտագաղթի "տենդեսը" այդքան էլ մեծ չէ" Սամվել Ալեքսանյանի եղբորորդի

Մալաթիա-Սեբաստիա համայքն ունի բավականին երիտասարդ՝ մոտ 27 տարեկան, համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյան անունով: Նա բավականին կոկիկ հագնվում է ու հարգալից է շրջապատի մարդկանց հանդեպ: Միաժամանակ Արտակը հասկացել է, որ ամեն կերպ պետք է հեռու մնալ լրագրողներից։ Բայց դե նրանք շատ համառն են և ամեն կերպ հետապնդում են… Եվ առաջին լուրջ հանդիպումն էլ վատ չէր անցնի, եթե չլիներ չարաբաստիկ "տենդեսը": Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում համայնքի ղեկավարը համայնքից արտագաղթին, Արտակ Ալեքսանյանը նշեց, որ ″տենդեսը″ այնքան էլ մեծ չի իրենց համայնքում։ Դե մարդ է տենդենցը խառնել է "տենդեսի" հետ, հետո ինչ, ա'յ լրագրողներ։ Ու, ընդհանրապես, ժամանակն է ոչ թե պաշտոնյաների խոսքին հետևեք, այլ գործին… 

21․09․2016․ "Նրանք էլ ապրելու իրավունք ունեն" Գրիգորիչը Գ․ Բեգլարյանի ու Գ․ Խաչատրյանի մասին

Նոր վարչապետ, նոր նշանակումներ, հանրությանը ոչ հայտնի դեմքեր, իսկ հին դեմքերն էլ գնում են։ Լրագրողներին այս առումով հետաքրքրում էր, թե այդ ինչպես ստացվեց, որ Կարեն Կարապետյանը կարողացավ Գագիկ Բեգլարյանին ու Գագիկ Խաչատրյանին փոխարինել։ Մաեստրոն, ինչպես միշտ իր ոճի մեջ՝ խորիմաստ ու բացառիկ էր․ "Նրանք մեր ժամանակի մարդիկ են, նրանք էլ ապրելու իրավունք ունեն: Երբեք չի եղել որեւէ պահ, երբ ցանկանանք որեւէ մեկին հանել, դրա համար արգելքներ լինեն"։

22․09․2016․ Նիկոլ Փաշինյան vs Էդմոն Մարուքյան

Իբր քիչ էր իշխանություն-ընդդիմություն գզվրտոցը, հիմա բոլորի թամաշայի առիթը ընդդիմության պայքարն է ընդդիմության դեմ՝ իրական ընդդիմություն հռչակվելու համար։ Վանաձորյան ընտրություններին ընդառաջ, որին մասնակցում են 7 թեկնածու՝ ներառյալ Էդմոն Մարուքյանի ″Լուսավոր Հայաստան″ կուսակցության ներկայացուցիչն ու Նիկոլ Փաշինյանի ″Քաղաքացիական պայմանագիր″ կուսակցության ներկայացուցիչը, բավականին թեժ մրցակցային իրավիճակ է ստեղծվել: Նիկոլն էլ փորձում է ամեն կերպ լեգիտիմացնել իր թեկնածուի ներկայությունը և ով իմանա՝ "շռնդալից" դուրս գալը ընտրապայքարից: Դե նպատակը պարզ է՝ չպետք է թույլ տալ ընդդիմության ձայների պառակտում։ Եվ ահա նա Էդմոնենց իրենց թեկնածուի ընտրապայքարից դուրս գալու և հանրապետականի դեմ միասնաբար պայքարելու համար մի քանի կետանոց պահանջագիր է ներկայացնում, որը իր բնույթով և շեշտադրումներով մի տեսակ փակուղային էր, եթե չասենք վերջնագրային։ Սա, բնականաբար, չէր կարող լինել ԼՀ-ի սրտով, ինչը խոստանում էր նոր, ավելի խորը դիմակայություն այս քաղաքական ուժերի միջև: Եվ ահա, գործը հասավ "Դիվանբաշուն"… միջամտեց Թևան Պողոսյանը, ով երկու "հակամարտ" կողմերին հրավիրեց իր տուն գինի խմելու ու հաշտվելու․․․Ու մեր քաղաքական մշակույթի մեջ այս նոր գեղեցիկ դրսևորմանը յուրահատուկ կերպով արձագանքեց նաև Լևոն Մարտիրոսյանը։ Նա առաջարկում էր,  իր տղային ևս ներառել բանակցությունների մեջ՝ որպես ՄԻԱԿ-ի ներկայացուցիչ, ով այդ պահին գտնվում էր Թևանենց տանը։ Էս էլ այսպես, իսկ դուք ասում եք, ընդդիմության մեջ գզվրտոց, իրար միս ուտել, էլ եսիմ ինչ…


ԲԱՐՈՄԵՏՐ

18:30 Սեպտեմբեր 26, 2016

Ամենաընթերցված նյութեր