"Դաշնակցության բերած, դաշնակցության տարած" կամ Աշոտյանի պաշտոնից հեռանալու առանձնահատկությունները

Փետրվարի 10. Պատմական պահ Աշոտյանի գործունեության կանխատեսման առումով

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն այլևս կայացած փաստ է։ Եվ այդ շրջանակներում արդեն հստակ է, որ ՀՅԴ-ն ստանալու է երեք նախարարական պորտֆել՝ Տարածքային կառավարման, էկոնոմիկայի ու Կրթության և գիտության նախարարությունները: Բնականաբար, լրագրողկան շրջանակներին նախևառաջ հետաքրքրում էր Աշոտյանի ճակատագիրը և նրանք ամբողջ մեկ շաբաթ փորձում էին հասկանալ, թե որքանով են հավաստի նրա հետանալու մասին լուրերը: Դե Աշոտյանն էլ իր ոճի մեջ պատասխանեց. "Չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին, որ իմ գործունեության մասին կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ"։ Դե ինչ, սա նշանակում էր՝ այո Աշոտյանը հեռանում է: Այս պատմության մեջ հետաքրքրական էր նաև այն, որ այլևս դե-ֆակտո նախկին ԿԳ նախարարը մի առանձնապես "դարդ չէր արում" և գոնե արտաքուստ շատ հանգիստ ու ըմբնումով էր մոտենում այդ իրողությանը: Դե ինչ, հեռանալու այս տարբերակը միանգամայն ողջունելի է: Միաժամանակ որոշ նյուզմեյքերներ Աշոտյանին ավելի բարձր պաշտոնի են "ուղարկում" և հենց դրանով են պայմանավորում նրա բավականին բարձր տրամադրությունը:

Փետրվարի 11. "Որ պաշտոնն էլ լիներ, նույն հարցն էիք տալու". Վահրամ Բաղդասարյան

"Լա՛վ, բա ո՞ւմ ի՞նչ եք տալու"։ Լրագրողներն ընկել են դռնեդուռ, հարցնում են բոլորին ու ամենուր։ Դե գիտեք, լրագրողները միշտ ունենում են իրենց հավաստի աղբյուրները և արդեն շատ հստակ գիտեն, թե/որ Կրթության և գիտության, Տարածքային կառավարման ու Էկոնոմիկայի նախարարությունները տրվում են ՀՅԴ-ին։ Նրանց հերթական "հարցախեղդ անելու" թիրախն ակամայից դարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Վերջինից նրանք փորձեցին պարզել, թե ինչո՞ւ հատկապես այդ նախարարությունները: Բանախոսն էլ տվեց այդ հարցի, թերևս ամենա անշառ և դիպուկ պատասխանը "Հիմա որ մեկի վրա կանգ առնեինք ասելու էիք՝ ինչո՞ւ սա"։ Ինչ խոսք, լավն էր պատասխանը, բայց մինչ այդ հարցը տալը լրագրողները մասնավորապես կարող էին հետաքրքրվել, թե ինչո՞ւ հենց դաշնակցականների հետ են իշխանությունները կոալիցիա ձևավորում: Նույն հաջողությամբ ԲՀԿ-ն էլ էր սահամադրական փոփոխություններին "այո" ասել, և հետո ԱԺ-ում պատգմամավորների թվակազմով երկրորդն է, և, գուցե, տրամաբանական էր, որ նրանք էլ այդ համագործացությանը մաս կազմեին: Դժվար է ասել, արդյոք այս հարցին էլ նույնպիսի դիպուկ պատասխան կտար պարոն Բաղդասարյանը….

Փետրվարի 13. "Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած." Աշոտյան

Ինչպես վերը նշեցինք այլևս դե-ֆատո նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, բացարձակ, ծանր չի տանում նախարարի պաշտոնից՝ իր հեռանալը։ Ու ամբողջ նախորդ շաբաթ նա հումորով համեմված պատասխաններ էր տալիս իր պաշտոնազրկման վերաբերյալ հարցերին: Ահավասիկ, այդ շարքից հերթական սրամիտ պոռթկումը. "Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած"։ Նա նկատի ուներ, որ ԿԳՆ պաշտոնը ստացել է դաշնակցական Սպարտակ Սեյրանյանից և հանձնում է մյուս դաշնակցականին՝ քաղաքական "քամբեկի" բոլոր ռեկորդները խփած Լևոն Մկրտչյանին:

Ահա, այսպես է իր պաշտոնին հրաժեշտ տալիս Արմեն Աշոտյանը: Նա ուրիշների նման չի դառնում անհասանելի, կամ գինետներում չի լացում իր "դարդերը" և չի ուզում հասկանալ, թե ինչո՞ւ հատկանպես ինքը:


ԲԱՐՈՄԵՏՐ

15:00 Փետրվար 15, 2016

Ամենաընթերցված նյութեր