Հարցեր, հարցեր մինչև վերջ կամ լրագրողների սպասված օրերը շարքից

Հունվարի 25. Բողոքի ակցիա՝ "խավիարային դիվանագիտության" դեմ

Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ էին հավաքվել "Հանուն օրենքի" նախաձեռնության անդամները՝ պահանջելով "կուլ չգնալ" Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը և քվեարկել ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված 2 հակահայկական զեկույցների դեմ։ Ակցիայի մասնակիցները հանդիպեցին փոխդեսպանին, ում ներկայացրեցին  իրենց պահանջները: Միաժամանակ հիշեցրեցին, թե ինչ արժեքներ են ունեցել բրիտանացի հայրերը…

Նշենք, որ ԵԽԽՎ-ում հունվարի 26-ին մերժվեց  բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի "Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում" զեկույցը։ Սա կարևոր ձեռքբերում էր. գուցե, դրանում իրենց ավանդն ունեցան նաև այս ակցիայի մասնակիցները, ո՞վ իմանա… ամեն դեպքում ակնհայտ, է, որնման կենսական հարցերում միասնական ճակատով գործելը շատ ավելի արդյունավետ է:

Հունվարի 28.  Ինչպես լրագրողները ձանձրացրեցին Արքեպիսկոպոս Կճոյանին

Հայոց ազգային բանակի կազմավորման տոնի առթիվ Եռաբլուր էր եկել Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ում շրջապատեցին լրագրողները, և սկսվեց հարցերի տարափը: Իսկ Սրբազան հայրը, կարծես, այնքան էլ տրամադրված չէր հարցազրույցի, միայն ասաց, որ շնորհավորում է հունվարի 28-ը, "չորով" ժխտեց, որ կապ ունի "օվշորային" սկանդալի հետ, իսկ թե ինչո՞ւ են հոգևոր հայրերը թանկարժեք կյանք վարում հարցին, այդպես էլ չպատասխանեց: Դե մեր լրագրողներն էլ հետաքրքիր մարդիկ են, որքան կարելի է նույն հարցերը տարբեր "վարիացիաներով" ուղղել մարդկանց… տնաշեններ չէ՞ք հասկանում, որ ձանձրացնում եք. Վերջիվերջո կարելի է չէ՞ օրվա խորհրդին համահունչ հարցեր ուղղել. Հա, ինչ խոսք, կարելի է, և տրամաբանական, որ հատկապես տոնին վերաբերող հարցադրումներ լինեն: Սակայն փորձը ցույց է տալիս, որ մյուս "շարքային" օրերին մեր պետական այրերը, տվյալ դեպքում Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևոր հայրերը, լրագրողական հանրությանը ուղղակի հասանելի չեն: Դե խեղճերն էլ առիթից օգտվում, ու նշանակալի, տոնական օրերին են ուղղում իրենց հարցերը: 

Հունվարի 28. "Հլը բացեք դեմս". Վլադիմիր Գասպարյան

Այդ օրը հարցազրույցի ակնհայտորեն տրամադրված չէր նաև ՀՀ ոստիկանապետը, ով կրկին շնորհավորեց բոլորին Բանակի տոնի կապակցությամբ և իրեն շրջապատած լրագրողներին հորդորեց. "Լսեք, դուք խաղաղության մեջ ապրեք, հլը բացեք դեմս: Զբաղվեք ձեր գործով, դավայ": Ու մեկ էլ հայտնվեց մի տատիկ , չէ՛ ՀՀԿ տատիկը չէր, ուրիշ տատիկ էր, ոնց որ անկուսակցական...Դե հիմա, սաղդ նկարեք, թե ինչ է ասում տատիկը": Հունվարի 28-ին այդպես էլ, չստացվեց լրագորղների հետ կոնտակտը. Տեսնես ինչից էր:

Հունվարի 28. "Թողեք ծառայեմ էլի իմ ժողովրդին". Սուրիկ Խաչատրյան

Լրագրողների "գրոհներից" զերծ չմնաց նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Բայց նա չձանձրացավ ու պատասխանեց մի քանի հարցերի: Իմացանք, որ խոսում են նրա` հավանական նոր պաշտոնի նշանակման մասին, որին մարզպետը հակադարձեց. "Ես իմ ժողովրդի ծառան եմ, թողեք ծառայեմ էլի իմ ժողովրդին": Իսկ թե ինչու նրան չեն տեղափոխի, անկեղծ պատասխանեց. "Այ մարդ, հեռու տեղ ա, ո՞վ ա գալու, հեն ա ես յոլա եմ տանում էլի": Փաստորեն իմացանք, որ Սյունիքում Սուրիկ Խաչատրյանն անփոխարինելի է, քանի դեռ չկա մեկը, ով տնից-տեղից կկտրվի ու կգնա Սյունիք` ծառայելու սյունեցուն: Իսկ այն, որ իր տղան չի ծառայել բանակում, նա սահուն անդրադարձավ նաև այդ հարցին. "Նա միշտ էլ ծառայում է ու տարկետման ժամկետը որ անցնի, կգնա ծառայելու, հանգիստ եղեք": Իսկ ամենահամով մասերը` հարցազրույցում, համեցե՛ք:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

13:26 Փետրվար 01, 2016

Ամենաընթերցված նյութեր