"Այո՞, թե՞ ոչ" կամ համարյա "համլետավարի" լինե՞լ, թե՞ չլինել

Նոյեմբերի 17 "Մի վռազի" Հրանտ Բագրատյանը` Վաղինակ Շուշանյանին

Սահմանադրական փոփոխությունների քարոզչությունն արդեն թևակոխել է շոուի փուլ` ռեալիթի շոու կամ հայերեն համարժեքը` հեռուստատեսային իրապատում։ "Այո"-ի ու "Ոչ"-ի խմբերի բաժանված՝ քաղաքական գործիչներն ու քաղաքացիական ակտիվիստները մարզից մարզ, համայնքից համայնք են գնում և իրենց քարոզչական "մեսիջները" հղում ընտրողներին։ Այս իրապատման առանձնահատկությունն այն է, որ նրանք միայն քարոզով չեն զբաղված, այլ շատ անմիջական շփվում են մարդկանց հետ, այցելում են նրանց տները և օրինակ` Հրայր Թովմասյանն ու Վարդան Այվազյանը ջանասիրաբար "կառալյոկ" են կլպում,Սամվել ֆարմանյանը շախմատ է խաղում տանտիրոջ հետ, Վաղինակ Շուշանյանը՝ ֆուտբոլ խաղում, հաց են ուտում, կենաց ասում, զրուցում, հա, դե  "ձեռի հետ" էլ քարոզչություն անում։ Մի խոսքով՝ իսկական ռեալիթի շոու։ Իսկ երբ հերթը հասնում է մեծերին լսելուն` Վաղինակ Շուշանյանը, անշուշտ, հետևում է նրանց խորհրդին, հատկապես, որ խորհուրդ տվողը Հրանտ Բագրատյանն է՝ կիթարը ձեռքին։

Այ թե հիանալի ռեմիքս է ստացվել, որն էլ աշխույժ կերպով տարածվել է ՖԲ-ում։

Նոյեմբերի 18 "Հարմար տեղ չեք գտել"՝. Գրիգորիչը` "Горько" վանկարկողներին

2016թ․-ի Պետբյուջեի քննարկման օրը ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանի ծննդյան օրն էր։ Ի՞նչ է անում նման դեպքերում մեր վաստակաշատ Մաեստրոն։ Այո՛, շնորհավորում է, եթե տղամարդ է գեղեցիկ մաղթանքներ է հղում, իսկ եթե կին` դրա հետ մեկտեղ նաև գեղեցիկ ծաղկեփունջ նվիրում։ Իսկ ի՞նչ է անում "հանդիսատեսը"։ Պարզվում  է այս դեպքերում է նա "Горько" է վանկարկում։ Իսկ Գրիգորիչը. դե նա էլ նման դեպքերում իրեն չի կորցնում: Այս անգամ էլ նա իր ոճով համադարձեց վանկարկողներին` "Հարմար տեղ չեք գտել"։ Այ այսպես, դե մեր ազգընտիրներն են, ԱԺ-ում լարվածությունը թուլացնելու համար մեկ-մեկ էլ պետք է սրամտեն, թե չէ հո անընդհատ իրար չեն "քլնգի":

Նոյեմբերի 18 "Կուլ տուր, որ կուլ չգնաս"Զարուհի Փոստանջյանը անեկդոտ է պատմում

Մարդ կա՝ ռեալիթի շոուին է մասնակցում, իսկ Զարուհի Փոստանջյանը, երևի նեղացած, որ իրեն չեն ընդգրկել այդ նախագծում, որոշել է իր շոուն սարքել ԱԺ-ում։ Վայելեք՝ հանրահայտ Դևի թարմացված անեկդոտը` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությամբ։

Նոյեմբերի 16-22 "Այո-Ոչ" ռեալիթի շոուն՝ նկարներով

"Այո"-ի ու "Ոչ"-ի ճակատի ներկայացուցիչները համայքներում են, շփվում են մարդկանց հետ, նրանց հոգսերին, դարդ ու ցավին` ծանոթանում։ Իսկ թե ինչ հասկացավ և ինչ հետևություններ "Այո-Ոչ"-ի քարոզչությունից կանի ժողովուրդը, դժվար է ասել։ Դեկտեմբերի 6-ին կիմանանք․․․

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:23 Նոյեմբեր 23, 2015

Ամենաընթերցված նյութեր