Չկա գումար, չկա հարցազրույց կամ "Утром деньги-днем стулья, днем деньги-вечером стулья…" Սամվել Ալեքսանյան

Նոյեմբերի 9. "Փորձում են վարկաբեկել, թե գլխավոր բոբո կա, որից պետք է ազատվել" Գալուստ Սահակյան

Մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, և բնականաբար քաղաքական գործընթացներով հետաքրքրվողների, այդ թվում` նաև լրագրողների համար տվյալ թեման առաջին պլանում է: Եվ ահա, հերթական անգամ նրանք իրենց հարցերով "հարձակվեցին" Գալուստ Սահակյանի վրա. Ինչպես միշտ Գրիգորիչը խիստ օրիգինալ էր իր պատասխաններում. "Ոմանք փորձում են վարկաբեկել, թե իբր գլխավոր մի բոբո կա հանրապետությունում, որից պետք է ազատվել: Ցույց տվեք որևէ մեկին, որ կենսագրական այնպիսի արարումներ ունենա դերակատարման ընթացքում, քան մեր նորանկախ Հայաստանում է": Չկա, ուրեմն նստեք տեղներդ: Իսկ մնացածը՝ azatutyun.am-ի տեսանյութում․

Նոյեմբերի 9. "Չկա գումար, չկա հարցազրույց". Սամվել Ալեքսանյան

Լրագրողների любимчик-ն իր խոսքի տերն է. "Բան էինք պայմանավորվե՞լ չէ՞, ազի՛զ ջան, գումար էինք պայմանավորվել. վճարում եք, հարցազրույց տալիս եմ, չէ, չէ": Բայց, այնուամենայնիվ, հմուտ լրագրողներին հաջողվեց կոտրել անկոտրուն պատը իրենց ու Ալեքսանյանի միջև, ու նա պատասխանեց մի քանի հարցերի,օրինակ` սկսել է արդյոք նա "Այո"-ի քարոզարշավը: Ալեքսանյանն այս և այլ մինի հարցերին տվեց մեկ բառանոց պատասխաններ, բնականաբար` այո:

Նոյեմբերի 11. Անընդունելի է, որ Աշոտյանը քաղաքական հաղորդում է վարում

Նոյեմբերի 6-ին իմացանք, որ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հետայսու Հ1-ով հաղորդում է վարելու: Շատերի հարցադրումներն արդարացված էին, թե ինչպես է օրինակ իշխանության ներկայացուցիչը կարողանալու պահել օբյեկտիվությունն ու անաչառությունը: Եվրախորհրդի փորձագետի աչքերը չորս եղան, երբ նա նման բան լսեց ու անգամ ճշտեց, թե արդյոք ճիշտ է հասկացել. "This is totally wrong... absolutely unacceptable": Դե Եվրոպաներում գուցե "absolutely unacceptable", բայց մենք հո Հայաստանում ենք, մեզ մոտ ամեն ինչ հնարավոր է, հատկապես որ հաղորդավար, երգահան, ՀՀ Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ (ոչ մի բան բաց չթողնվեց, չէ՞) Աշոտյանն ասում էր, որ ինքը տարածական անձնավորություն է, ու պետք չի վատ բան տեսնել: Նա աշխատանքից հետո է զբաղվելու իր նախասիրած գործով և հաստատ կողմնապահ չի լինելու:

Նոյեմբերի 12. "Պատրաստ ենք օգնել քաղաքական օպոնենտներին". Վահրամ Բաղդասարյան

Սահմանադրական հանրաքվեի համար բոլոր թիմերը մոբիլիզացնում են իրենց ուժերը, որպեսզի կարողանան վերահսկել ողջ գործընթացը: Ընդ որում մոբիլիզացվում են "Այո" ու "Ոչ"-ի ճամբարների ուժերը` հանուն ազատ ու արդար հանրաքվեի անցկացման: Ասենք ԲՀԿ-ն "Այո" է ասելու Սահմանադրությանը, բայց պատրաստ է օգնել նաև` "Ոչ"-ին:Նույնիսկ ՀՀԿ-ն է պատրաստ հանձնաժողովի անդամներ տրամադրել իր քաղաքական օպոնենտներին, եթե վերջիններս դիմեն նրանց խնդրանքով: Իսկ այս պահին ՕԵԿ-ը բոլոր 2,000 տեղամասերում ունի ներկայացուցիչներ, ՀԱԿ-ը չունի 245-ում, Ժառանգությունը` 118-ում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյաննայս առնչությամբ  ասաց. "Եթե 2000 մարդ չեն ապահովում, նրանք ինչքա՞ն ձայն պետք է ապահովեն։ Ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում": Այս նախադասությունն արդեն լեգիտիմացնում է հանրաքվեի սպասվելիք արդյունքը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:36 Նոյեմբեր 16, 2015

Ամենաընթերցված նյութեր