Ռոբերտ Նազարյանին "ճիճու" անվանելու և Վաղինակի հեռանալու մասին

Օգոստոսի 5. Սուրիկ Խաչատրյանի տղան ազատված է բանակից  չափավոր արտահայտված նևրասթենիայի պատճառո՞վ

Վա՛յ, ինչ անհարմար բան ստացվեց: Ոչ ոք կարծես սրա մասին չէր խոսում: Բայց քանի որ Սուրիկ Խաչատրյանի որդին ինչ-ինչ առնչություններ ունի Զաքարյանների որդուն առողջական վնաս հասցնելու գործում, և կալանավորվել է, այդ պատմությունը "ջրի երես" դուրս եկավ: Նրա մոտ, ասում են, պետք է որ  չափավոր նկատելի նևրասթենիա  լիներ: Այս դեպքում նա պետք է տարկետում ունենար: Սպասենք դեպքերի զարգացմանը, ով իմանա` մեկ էլ տեսար "նևրասթենիան" Զաքարյանների գործի մեջ նույնպես էական դեր խաղաց:

Օգոստոսի 6. ՀՅԴ քարոզիչներ երթուղայինում

Մե երգ, մե ուրախություն երևանյան երթուղայիններից մեկում: Սփյուռքահայ դաշնակցականներն որոշել էին իսկական համերգ տալ. նրանք հերթով երգում էին մեզ  հայտնի դաշնակցական-հայրենասիրական-հեղափոխական երգերը: Բայց, փաստորեն պարզվեց այդ երգերը վարորդին խանգարում էին, ու նա հորդորեց` դանդաղ երգել. չէ՞ որ նրանք հասարակական տրանսպորտի մեջ են:

Էդ որ հեռախոսով բարձր խոսում են, ծխում են, կլկլոցներ ենք լսում, մոռանում են, որ հասարակական տրանսպորտ է, բայց մեր զուլալ երգերը լսելուց հիշո՞ւմ են: Բայց դե, սփյուռքահայ բարեկամներ ջան, երգել էլ կա, երգել էլ. ո՞ւմ ականջի տակ բարձր երգես, գոհ լինի:

Հ.Գ. Բացի երգելուց մեր սփյուռքահայ բարեկամները քարոզչություն էին անում` մոտովորապես "ՀՅԴ-իցլավըչկա" մոտիվներով: Քարոզարշավին կարծես դեռշատժամանակկաէ :Այնպես որ Էս "ֆալս ստարտ" է:

Օգոստոսի 7. Ռոբերտ Նազարյանին "ճիճու" են անվանել

Այո՛, չեն ամաչել, նման բան են ասել: Դրա մասին անձամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն է ասել, երբ լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյոք նա չի պատասխանելու "Ոտքի Հայաստան" խմբի նամակին, որտեղ պահանջվում է նրա հրաժարականը: Նազարյանն էլ ասել է,  որ նախ անստորագիր է նամակը, ո՞ւմ պատասխանի, 2-րդ` անգրագետ ու իրար չհամապատասխանող տեքստ ու թվեր են ու համ էլ իրեն վիրավորել են: Բա ամոթ չի՞. Ճիճուն ո՞րն է:

Իսկ ահա "Ոչ թալանին"-ի նամակներին Նազարյանը պատասխանել է, այն էլ մի քանի անգամ, քանի որ մարդիկ չէին վիրավորում, համ էլ ստորագրություն կար, անուն կար, հասցե, հեռախոս, ում կարող էին հասցեագրել: Սովորեք էլի:

Օգոստոսի 8. Շուշանյանը լքում է "Ոչ թալանին" նախաձեռնությունը

Նազարյանը "Ոչ թալանին" նախաձեռնության նամակներին պատասխանում է, իսկ ահա նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը ՖԲ-ում գրել է,  որ ինչ-որ անձնական խնդիրներ ունի ու ստիպված լքում է շարժումը, բայց մեկ է` իր ընկերների հետ է ու ցանկացած պահի պատրաստ է դուրս գալ փողոց: Մի րոպե, բա ո՞վ է Նազարյանին նամակ գրելու, որ նա էլ պատասխանի... Հա, օկ, էլի մարդիկ կան այնտեղ...

Օգոստոսի 8. Անի Մաջնունյանի "պատժվելու"մասին

Ահա այսպես բնութագրեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը շատերին հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը: Նա ի սկզբանե անհանդուրժող կեցվածք էր ունեցել ATV հեռուստաընկերության "6-րդ զգայարան" հաղորդաշարի նկատմամբ` այն որակելով  որպես շառլատանություն: Անհանդուրժողականությունը` անհանդուրժողականություն, սակայն տեղին չէ իր մահկանացուն կնքած մարդուն այսպես, անողոք, "սատանայի" բաժին դարձնելը: Առհասարակ, այս դաժան սպանության պատմությունն անցյալ շաբաթ չէր հեռանում լրատվալկան կայքերի, սոցիալական ցանցերի քննարկումների հարթակներից: Ինչ ասես, որ չքննարկվեց ու չներկայացվեց… Իրոք, զավեշտ. մի պահ մտածում ես... լավ ավելի լավ է չմտածես, թե չէ ուղեղի "վնասվածք" կարելի է ստանալ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:00 Օգոստոս 10, 2015

Ամենաընթերցված նյութեր