Բիբինին տուգանելու, "ջանդակներին" տժժցնելու և ոստիկաններին ջրելու մասին

Հուլիսի 6."Գրկեք տարեք, մեր քույրերն են, մեր եղբայրներն են". Վ. Օսիպյան

"Սեր առ ցուցարարներ". ահա այս մեսիջն էր հավանաբար փոխանցել Վովա Գասպարյանն իր ոստիկաններին, որ եթե անգամ Բաղրամյան փողոցի ժամանակավոր բնակիչները պառկեն գետնին ու չցանկանան ցրվել, նրանց վրա ոչ մի դեպքում ուժ չկիրառեն. չէ՞ որ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Նրանց պետք է քնքշորեն գրկել ու տանել: Վալերի Օսիպյանն էլ точ в точ կրկնեց այն ամենը, ինչ պետք էր ասել, որ մի հատ էլ ԶԼՄ-ները ֆիքսեն:
Իհարկե, լինենք հանդուրժող, հո մեր տեսակի վրա ձեռք չենք բարձրացնի. ջրցան մեքենան հաշիվ չի, շոգ էր:


Հուլիսի 7. "Այ ջանդակներ, էս ինչի՞ եք նստել, հելեք տժժացեք". Արգամ Աբրահամյան

Իսկը հորը կտորն է՝ անկեղծ, անկաշկանդ: Հովիկ Աբրահամյանի որդին (այսուհետ` Արգամ Աբրահամյան)՝ նույն ինքը՝ Արտաշատի նորընտիր քաղաքապետը, քեֆ-մեֆ էր կազմակերպել, որին ներկա էին մի շարք պաշտոնյաներ՝ ներառյալ վարչապետը, մարզային հեղինակավոր դեմքեր, անգամ Արարատի մարզպետը: Ըստ շրջանառվող ասեկոսեների հենց վերջինիս էր կարծես ուղղված այդ վերոնշյալ կոչը: Տենց բաներ: Մի խոսքով` նոր քաղաքական դեմք, նոր բառապաշար…

Հուլիսի 8. Բիբինին բիբին՝ տուգանք

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օպերատիվ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացավ ՀԷՑ-ի "կյանքում" մութ տեղեր գտնել ու տուգանել մի 60 մլն դրամի չափով: Ինչու հենց հիմա, չգիտենք, բայց կասենք ինչի համար: Պարզվում է, որ ՀԷՑ-ը ժամանակին չի կատարել որոշ պարտավորություններ՝ էլեկտրաէներգիայով չէր ապահովել բաժանորդներին: Բայց զավեշտը ոչ այնքան այն է, որ նոր-նոր է խոսվում ամիսներ առաջ տեղի ունեցածի մասին, այլ թե ինչպես են հարաբերվել ՀԷՑ-ն ու Նազարյանը: Պարզվում է ոչ ավել, ոչ պակաս` հեռախոսով: Նազարյանն ասում է՝  զանգում-հարցնում էի Բիբինին իր կողմից արձակած հրամանը վերացրել է, թե ոչ, նա էլ ասել էր՝ դեռ ոչ: Իյա, էդ երբվանի՞ց են իրավական հարթության մեջ գտնվող հարաբերությունները հեռախոսով լուծվում:
Так держать, товарищ Назарян, նեղը գցեք Բիբինին, մի քիչ էլ խոսեք էլեկտրաէներգիայի թանկացման մասին, գուցե մտքափոխ լինի:

Հուլիսի 6-11.Ստերլիգովը տեղափոխվել է Արցախ

Էնպես է, որ մենք էլ մինչև վերջերս չգիտեինք նրա մասին: Բայց պարզվում է, որ նա միլիարդատեր է, չնայած ռուսական մամուլում նշում են նրա միլիոնատեր լինելու մասին, բայց դա էական չէ: Էական է մի բան. նա թողել է իր բիզնեսները Ռուսաստանում ու ողջ ընտանիքով տեղափոխվել Արցախ, վայր, որի մասին նա հիացմունքով է խոսում : Թե ինչն է նման անակնկալ որոշման պատճառը, նա խոստացավ պատմել մամլո ասուլիսին, որը տեղի կունենա որտե՞ղ: Շուշիում, երկուշաբթի օրը: Բա՛: Հա՛, ի դեպ, Ադրբեջանը շտապեց իրեն ցուցադրել ու Ստերլիգովին Persona non grata հայտարարեց: "Պա՛հ", - ասացինք մենք բոլորս ու նաև Ստերլիգովը: Դե իսկ ռուսական լրատվամիջոցները կարգին լուսաբանում են Լեռնային Ղարաբաղը ու գովաբանում թե՛ մարդկանց՝ հայերին, թե՛ բնությունը... Մի խոսքով, կողքի հարևանին էս ամենը հեչ չի դզում:

Հուլիսի 11. Հուլիսի 13-ը՝ ոչ աշխատանքային. Կառավարության արտահերթ նիստ

Կարդում ես վերնագիր, որ Կառավարությունը արտահերթ նիստ է գումարել, մտածում ես՝ երևի վերջին իրադարձությունների մասով քննարկում է՝ փորձելով լուծում գտնել ստեղծված իրավիճակից: Բայց պարզվեց ավելի կարևոր հարց է քննարկվում՝ տաղավար տոնին հաջորդող երկուշաբթին լինի աշխատանքայի՞ն, թե՞ չէ: Ու քանի որ տարատեսակ շահերի բախում կա այս թեմայի շուրջ, Վարչապետը հանձնարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ խորհրդարանական քաղաքական ուժերի, Հայ Առաքելական եկեղեցու և գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ քննարկել հարցը՝ առաջիկայում միասնական մոտեցում ձևավորելու նպատակով: Խաբար լինի, մյուս արտահերթ նիստին կասեք՝ ինչ եղավ:

Հուլիսի 12. Ջրոցին՝ ոստիկանների հետ

"Ոչ թալանին" նախաձեռնությունը ռեվանշ վերցրեց ոստիկաններից ու Վարդավառի օրը գնաց ու խաղալիք ավտոմատներով և դույլերով ջրեց ոստիկաններին "Ջրում եմ, քանի որ ջրվել եմ" ներքին համոզմամբ: Ու կարճ ժամանակով փակեց Բաղրամյանը՝ դադարեցնելով երթևեկությունը: Դե իսկ ոստիկաններն էլ ջրվում էին "Ջրվում եմ, քանի որ պետք ա, կամ էլ խի՞ չէ որ, շոգ ա" դեմքի արտահայտությամբ՝ չմոռանալով իրենց առաքելությունը՝ "Սեր առ ցուցարարներ":


ԲԱՐՈՄԵՏՐ

12:27 Հուլիս 13, 2015

Ամենաընթերցված նյութեր

ol-xs-9 col-md-7 nopadd">Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում