Անցած շաբաթվա զավեշտները (08.06-2015թ. - 13.06.2015թ)

1. "Ձեզ պահեք Ձեր ցուցամատը". Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում ՀՀ Գլխավոր դատախազության հաշվետվության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն դուր չէր եկել այն, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ում նշանակում է հենց Ազգային Ժողովը, "մատ է թափ տալիս" ԱԺ պատգամավորների վրա: Նա իր ելույթն  սկսեց ու ավարտեց ժեստիկուլիացիայի մասին խոսելով, իսկ իր խոսքի, այսպես ասած, main body-ն նվիրված էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նրա որդու՝ Բրաբուսով մայթերով քշելուն, Բուդաղյանների գործին ու առնչվող այլ թեմաներին: Մի խոսքով` Նիկոլի ոճով. "Ամեն ինչի մասին` միանգամից":

2. "Նիկոլ Փաշինյան = Ադոլֆ Հիտլեր". Սամվել Ֆարմանյան

Պատգամավոր Սամվել Ֆարմանյանն` իր ընկեր Լևոն Մարտիրոսյանի հետ սատարեցին Գևորգ Կոստանյանին: Առանց երկրորդելու Ֆարմանյանը դիմեց  Նիկոլ Փաշինյանին` կեսկատակ-կեսլուրջ նշելով, որ իրականում ակտիվ ժեստիկուլյացիա կիրառում է հենց Նիկոլը` "Ձեր ժեստիկուլացիան պատմության մեջ անգամ առաջ կանցնի Ադոլֆ Հիտլերից: Այ սենց Ералаш Ազգային Ժողովից:

/

3. Հունիսի 11. "Քիմի ապագա երեխայի հարցում դերակատարում չունեմ". Լևոն Մարտիրոսյան

Հա՛, դեռ մեդիադաշտը Քիմիական տրանսի տակից դուրս չի գալիս: Կրկին "խոսացնում են" Լևոն Մարտիրոսյանին, ով ընթրել էր Քիմի հետ, ու տրիվիալ հարցեր ուղղում նրան: Լա՛վ, неужели ավելի կարևոր հարցեր չկան, որ կարելի է տալ ԱԺ պատգամավորին: Չնայած, էլեկտրաէներգիայի սակագնի թեժ թեմայից պետք է ժողովրդին մի կերպ լիցքաթափե՞լ, թե՞ չէ: Դե իսկ Լևոն Մարտիրոսյանն էլ իր անգլիական ուրույն հումորով համբերատար պատասխանում էր  լրագրողի անհասկանալի հարցերին:

4. Հունիսի 11. Պաշտոնանկ է արվել Գևորգ Կոստանյանի ընկերը

Հըը՞: Այո՛: Տիգրան Խեչոյանին դատախազական համակարգում կարծես "բռնացրել են" լուրջ կոռուպցիոն խաղերի՝ հսկայական գումարների դիմաց "գործ անելու համար", որն էլ նրա պաշտոնանկության պատճառն է դարձել: Այստեղ զավեշտն այն է, որ որոշ "սպատասխանատու" լրատվամիջոցներ զարմանքից քար են կտրել, թե այդ ինչպես է պատահել, որ գլխավոր դատախազը չի աջակցել իր ընկերոջը: Անգամ նշել էին, թե նա նախկինում որևէ կերպ չի օժանդակել նաև իր հոր ընկերոջ որդուն, " հիշել" էին Կոստանյանի զարմիկին և այլն: Մի խոսքով "տողատակերում" մեղադրում էին նրան: Ժողովուրդ ջան կողմնորոշվեք, թե ինչ էք ուզում գլխավոր դատախազից` արդարությո՞ւն, անաչառությո՞ւն, թե՞ հարցերը "տնավարի" լուծելու "հայավարի" մոտեցում:

Հունիսի 12. Էլեկտրաէներգիայի սակագնից

 

5. Пашинян зажигает կամ կրկին էլեկտրաէներգիայի մասին

Շաբաթն ակտիվ սկսելով Կոստանյանի ժեստիկուլիացայի դեմ՝ Նիկոլ Փաշինյանը շաբաթն ավարտում է Բիբինի վրա "մատ թափ տալով"՝  գումարները ծախսելու ու ժողովրդի միջոցով իր պարտքերը փակելու փորձի համար: Այս ամենի զավեշտն իրականում այն է, ինչը պարզ ներկայացնում է Փաշինյանը: Հարցն այն է, որ իրականում էլեկտրաեներգիայի սակագինը մի բան էլ պետք է էժանանա: Նա բերում է թվեր, համաձայն որոնց ՀԷՑ-ի պարտքերը հանգիստ կարելի է մարել երեք տարվա մեջ ու բնավ անհրաժեշտություն չկա սակագին բարձրացնելու:

Իսկ ահա վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 7, այլ 6.93 %-ով: Էն որ բրենդային խանութի ապրանքների վրա գրված է 27.999:

6. "Մի տարուց գուցե իջնի սակագինը". Ռոբերտ Նազարյան

Նազարյանը թվերով բացատրեց,  թե ինչ են անելու բոլորի 6.93 դրամների հետ: Եվ մեկ տարի անց գուցե անգամ սակագինը իջեցվի 5 դրամով: Էս լուրին չգիտես՝ ինչպես արձագանքես. միևնույն է երկու կողմից էլ խաբված ես զգում. նախ, երբ լսում ես Նիկոլին, զգում ես, որ քեզ "գցում" են, Ռոբերտ Նազարյանին ես լսում, էլի մտածում ես, որ մի բան էն չի: Դրա փոխարեն ավելի լավ է, իրոք հուսալ, որ ո՛չ սակավաջրություն կլինի, ո՛չ էլ այլ գործոններ, որ մի տարի անց պատգամավորները "դուխով" Նազարյանին հիշեցնեն այս օրվա խոստման մասին, որին ինքը ասաց, որ տեր է: Ժամանակը գնաց…մնաց 362 օր:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:14 Հունիս 15, 2015

Ամենաընթերցված նյութեր