Թերթաքար, ուղեփակոց, լցակար

Բառ 1` "թերթաքար", դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, երբ տների կտուրներին գերակշռում էր "շիֆեռով" ծածկույթը, այդ բառն ավելի հաճախ էր օգտատգործվում մեր կենցաղային խոսակցությունների ժամանակ:  "Շիֆեռ", "շիֆեռի մեխ", "շիֆեռի գործ անող", այս բառը կարծես ամենուրեք էր: Բայց փոխվեց ժամանակաշրջանը, փոխվեց հասարակարգը, փոխվեցին մեր "կտուրները", այնուամենայնիվ, մեզ հետաքրքրեց, թե մարդիկ տեղյակ են արդյոք, որ "շիֆեռ"-ի հայերեն տարբերակը թերթաքարն է: Հարցումը ցույց տվեց, որ համարյա տեղյակ չեն: Թերթաքարը ասոցացնում էին տապանաքարի, երբեմն նույնիսկ մագաղաթի հետ, բայց հիշենք, որ "շիֆեռ"-ի հայերեն տարբերակը "թերթաքար" գեղեցիկ բառն է:

Բառ 2` "լցակար", կրկին դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, երբ հագուստի այսքան լայն տեսականի չկար, և գներն էլ այդքան մատչելի չէին, շահում էին այն ընտանիքները, որտեղ կանայք կարողանում էին պատռված շորը հմուտ կերպով "շտոպկա" անել: Ոմանք նույնիսկ հմտորեն "շտոպկա"-ն համադրում էին դիզայներական նոր մտահղացումների հետ: Անձամբ մենք դեմ չենք "շտոպկա" ռուսերեն բառին և ընդհանրապես ռուսերենին (հատկապես Վ.Վ.Պուտինի այցից հետո), բայց հաճելի կլիներ, որ հարցվողները իմանային հայերեն տարբերակը, այն դեպքում, որ այն շատ գեղեցիկ է հնչում` "լցակար":

Բառ 3` "ուղեփակոց", "շլանգբաում", "շլագբավո", "շլանգբավո", "շլագբաուն". ինչ կերպ ասես, որ չեն հոլովում "շլագբաում" բառը մեր հայրենակիցները: Հարգելիներս, մի "տանջեք" այդ խեղճ բառը, ավելի լավ է դրա հայերեն տարբերակն իմանալ; Ցավալին այն է, որ ով էլ գիտի, միևնույն է, չի օգտագործում ճիշտ տարբերակը: Հարցվողները հիմանկանում չգիտեին ճիշտ պատասխանը, իսկ այն մեր կողմից հնչեցնելուց հետո նրանց մոտ կրկին հնչում էին "շլագբաում" բառի վերը նշված տարբեր վարկածներ: Նախ հիշենք ոչ հայերեն ճիշտ տարբերակը` "շլագբաում" և հայերեն տարբերակը` ուղեփակոց:

Փորձենք կազմել քառատող.

 Դյուրաբեկ թերթաքարը

 Օ՜, իմ ջարդված թերթաքար,

Չի փրկի քեզ ոչ մի լցակար,

Որտեղի՞ց արվեց դաժան կրակոց,

Չէ՜, տան առջև անհրաժեշտ է ուղեփակոց:

 

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:56 Մայիս 04, 2015

Ամենաընթերցված նյութեր