Կաթոցիչ, թակալ, ցնցակաթված

Նախկին հետազոտությունների արդյունքում կարող ենք որոշ եզրահանգումներ անել, թե որոնք են պատճառները, որ հայերեն բառերն այնքան էլ տարածված չեն մեր հայրենակիցների շրջանում: Պատճառներից մեկին անդրադառնանք այսօր` գլխավոր հակառակորդը ռուսերեն բառերն են, որոնք արդեն երկար տարիներ է ամրապնդել են իրենց դիրքերը մեր բառապաշարում` սիրված մուլտֆիլմերի, ֆիլմերի և ԽՍՀՄ տարիներին կիրառվող ներքին քաղաքականության շնորհիվ: Եթե այս նախադասությունից նյարդայնացաք, ուրեմն եկեք ուսումնասիրենք "ցնցակաթված" բառը:

Բառ 1` "ցնցակաթված", "Ի՞նչ է ցնցակաթվածը" հարցին հարցվողները հիմնականում կռահում էին, բայց տալիս էին ավելի դաժան պատասխաններ, ոմանց կարծիքով դա ինֆարկտն էր կամ ինսուլտը, որն առաջանում է ցնցման արդյունքում: Իրականում ցնցակաթվածը շոկն է, որն ավելի կարճ ու ավելի հեշտ է օգտագործել: Անկեղծ ասենք, ցնցակաթված բառը ինքն արդեն շոկ է առաջացնում և որպեսզի հանգստացնենք մեր նյարդերը, մեզ անհրաժեշտ են կաթիլներ:

Եվ այսպես.

Բառ 2` "կաթոցիչ", հարցման արդյունքներն ավելի հանգստացնող էին, բայց կրկին առկա էր մեր կողմից արդեն նշված խնդիրը, այսինքն հարցվողների մի մասը գիտեր, որ կաթոցիչը пипетка-ն է, բայց կրկին կենցաղում չէր օգտագործում:

Բառ 3` "թակալ", "Ինչ գեղեցիկ են վերնաշապիկիդ թակալները" համոզված ենք, որ նույնիսկ նախադասության մեջ օգտագործելով "թակալ" բառը, ընթերցողներից շատ քչերը գլխի ընկան, թե ինչի մասին է խոսքը: Իսկ հարցվողներին, ովքեր ընդհանրապես չգիտեին, թե ինչ է նշանակում թակալը, նույնիսկ անհրաժեշտ եղավ երդվել, որ թակալը строчка-ն է:

Փորձենք կազմել նախադասություն.

Տիկին Այծեմնիկը հարևանուհու հետ մի քանի "թակալ" բամբասելուց հետո, ընկավ ցնցակաթվածի մեջ և սկսեց փնտրել կաթոցիչը:

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:37 Մարտ 17, 2015

Ամենաընթերցված նյութեր