Վենդետա по угандски

Պատմության մեջ շատ են վենդետայի դեպքերը, որոնք աչքի են ընկել իրենց դաժանությամբ ու տխուր նախապատմություններով: Վերջերս վենդետայի պատմության մեջ իր տեղը գրավեց Ուգանդայի 56-ամյա Մուբալաք Բատամբուզեի արարքը: Պարզվում է`անցյած տարվա նոյեմբեր ամսին կոկորդիլոսը կերել էր նրա կնոջը: Ու Բատամբուզեն որոշել էր վրեժխնդիր լինել: Նա լուռ հետևել էր կոկորդիլոսին ու սպանել նիզակով: Կոկորդիլոսին սպանելուց հետո Բատամբուզեն նրա ստամոքսում հայտնաբերել էր մարդկային ոսկորներ և իր կնոջը պատկանող հագուստը: Այդ մասին գրել է www.tert.amկայքը` հղում անելով Газета.Ru-ին, որն էլ հղում էր արել Times Live-ին: Վիճակագրության համաձայն` Ուգանդայում կոկորդիլոսները տարեկան շուրջ 30 բնակիչ են սպանում:

ՍԱՍ-ի կոկորդիլոսները տեսնես որտեղի՞ց էին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:10 Հունվար 23, 2015

Ամենաընթերցված նյութեր