Շուն ման տվողի մասնագիտությունը

Մեր աշխատաշուկայում շարունակում են երևան գալ "էկզոտիկ" և վայրի կապիտալիզմի բարքերին հարիր մասնագիություններ և զբաղմունքներ: Երևանի փողոցներից մեկում փակցված այս հայտարարությունը հավակնում է դառնալ "ամենանորարականը"… Պարզվում է կան մարդիկ, ովքեր հատուկ թրեյնինգներ են անցել՝ "մասնագիտացել" են շուն ման տալու մեջ և արդեն որպես կայացած "շունբասներ" (ղուշբասի օրինակով) իրենց ծառայություններն են առաջարկում: Այս ազդագրից պարզվում է, որ տվյալ մասնագետները կարող են ման տալ բացառապես փոքրիկ շնիկների, հստակ ռեժիմով` առավոտյան և երեկոյան մեկ ժամ: Թե ինչով է պայմանավորված մեծ շներին ման տալը ծառայությունների ցանկում չընդգրկելը, մնում է միայն գուշակել… դե երևի նրանով, որ անվտանգ չէ… Մի խոսքով, մեր աշխատաշուկան համալրվեց հերթական  կարևոր մասնագիտությամբ, որը կոչված է նպաստելու մեր երկրում զբաղվածության խնդրի արմատական լուծմանը և կենդանիների պաշտպանության և խնամքի վիճակի բարելավմանը: 

14:48 Նոյեմբեր 20, 2014

Ամենաընթերցված նյութեր