Լոպեսն ու Բելուչին սոցիալիզմի նկարագրման մեջ

ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, խոսելով սոցիալիզմի տարբեր դրսևորումների մասին, նշեց, որ ինքը կողմնակից է ոչ թե սովետական սոցիալիզմին, որտեղ բոլորին պետք է օգնել, այլ շվեդական, երբ օգնում են կարիքավորին: Եվ որպես հիմնավորում նշեց, որ ոչ բոլոր միայնակ մայրերն ունեն օգնության կարիք: Օրինակ՝ Ջենիֆեր Լոպեսն ու Մոնիկա Բելուչին էլ են միայնակ մայրեր, բայց արդյո՞ք նրանք օգնության կարիք ունեն:

Ո՞վ կարող էր մտածել, որ Ջեյ Լոին ու Բելուչիին կարելի է հիշել և հիշատակել սոցիալիզմի մասին խոսելիս: Մի՞թե նրանք արդեն այդքան մեծ են:

Տեսանյութը 1in.am-ի

http://youtu.be/bdi1ZoKoK2g

10:43 Նոյեմբեր 19, 2014

Ամենաընթերցված նյութեր