Վերացնում ենք պարանոցի աղերի կուտակումը

Վզի վրա առաջացած աղերի կուտակումն անվանում են պարանոցային օստեոխոնդրոզ: Քանի որ պարանոցն օրգանիզմի կարևոր մասերից մեկն է, ապա այդ շրջանում առաջացած խախտումները օրգանիզմում լուրջ խնդիրների պատճառ են դառնում:

Պարանոցում են կուտակված վզի, դեմքի և գանգի հյուսվածքները սնող անոթներն ու նյարդերը: Բացի այդ, նյարդային վերջավորությունների սեղմման պատճառով առաջանում են գլխացավեր, թմրում են վերջույթները, թուլանում են մկանները, մարդն արագ հոգնում է և այլն:

Ինչպե՞ս տան պայմաններում վերացնել աղերի կուտակումը: Անհրաժեշտ է վերցնել կարտոֆիլ, մեղր և եղևինի յուղ (пихтовое масло):

Մանր քերել կարտոֆիլը և 1:1 հարաբերությամբ խառնել մեղրի հետ: Խառնուրդով կոմպրես անել պարանոցի և ուսերի հատվածում, վրայից կոմպրեսի թուղթ և տաք շոր դնել և ամրացնել:
Կոմպրեսը թողնել 2 ժամ: Հանելուց հետո տաք խոնավ անձեռոցիկով մաքրել մաշկը և վրան եղևինի յուղ քսել: Բուժման կուրսը 7-10 պրոցեդուրա է:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

16:29 Հուլիս 08, 2017

Ամենաընթերցված նյութեր