Դեղաբույսերի խառնուրդ՝ օրգանիզմը մաքրելու համար

Ժողովրդական բաղադրատոմսերի մեջ կա մեկը, որն օրգանիզմը մաքրելու հարցում լիովին կարող է փոխարինել 40 օրյա պասը։

Խառնուրդի մեջ մտնող դեղաբույսերն օգնում են քայքայել և օրգանիզմից դուրս հանել ճարպային և աղային նստվածքները, լավացնում են նյութափոխանակությունը, մաքրում են անոթները և դրանք ավելի էլաստիկ դարձնում, ինչը կանխարգելում է ուռուցքների, ինֆարկտի, կաթվածի և ստենոկարդիայի առաջացումը։ Կանցնի նաև գլխում լսվող աղմուկը, կլավանա տեսողությունը։

Խառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 100-ական գրամ երիցուկի և անթառամի ծաղիկներ, սրոհունդ և կեչու բողբոջներ։ Բոլոր բաղադրիչները խառնել և լավ մանրացնել։ Խառնուրդը պահել լավ փակվող էմալապատ կամ ապակյա ամանում։

1 ճ․գ․ խառնուրդի վրա լցնել 500մլ եռման ջուր և թրմել 20 րոպե։ Քամել և ընդունել 1 բաժակ՝ առավոտյան և երեկոյան, ուտելուց 15-20 րոպե առաջ։ Խմելու ընթացքում 1 թ․գ․ մաքուր մեղր ուտել։ Ամեն օր պետք է թարմ թուրմ պատրաստել։

Թուրմը պետք է ընդունել այնքան ժամանակ, մինչև ամբողջ խառնուրդը վերջանա (400 գ)։ Մաքրման հաջորդ կուրսը կարելի է անցկացնել միայն 5 տարի հետո։

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Առո՛ղջ եղեք։

ԲԱՐՈՄԵՏՐ

21:01 Հուլիս 07, 2017

Ամենաընթերցված նյութեր