Հյութերը սթրեսի դեմ

Եթե ամեն օր գտնվում եք էմոցիոնալ լարված վիճակում, ապա մի շտապեք հանգստացնող դեղեր ընդունել։ Ձեզ կարող են օգնել նաև թարմ քամված հյութերը։

Մրգերի մեջ կարելի է առանձնացնել բանանը։ Այն պարունակում է հատուկ շաքարանյութեր, որոնք իջեցնում են նյարդային համակարգի զգայունությունը արտաքին շատ գրգռիչների նկատմամբ։ Բանանը մանրացրեք բլենդերով, ավելացրեք ջուր կամ թուրինջի հյութ՝ 4։1 հարաբերությամբ։

Սերկևիլի և տանձի հյութերը կարող են ապահովել հարմարավետության զգացողություն և բարձրացնել տրամադրությունը։ Դրանցում կան բիոակտիվ նյութեր և եթերային միացություններ, որոնք օգնում են հաղթահարել դեպրեսիան։ Կարող եք այդ հյութերի մեջ մի բուռ կեռաս, սալոր կամ ազնվամորի ավելացնել։

Լարվածության դեմ պայքարել կօգնեն նաև որոշ բանջարեղեններ։ Կարող եք հյութ պատրաստել բրյուսելյան կաղամբից և ծաղկակաղամբից։ Դրանցում պարունակվող նյութերը դասվում են բնական հակադեպրեսանտների շարքին։ Հյութն օգնում է կայունացնել էմոցիոնալ ֆոնը, ինչպես նաև լավացնել կարևոր ֆերմենտների և հորմոնների արտազատումը։

Նման հատկություն ունի նաև նեխուրի հյութը։ Այն կօգնի ազատվել ներվայնությունից, գրգռվածությունից, լարվածությունից։

Դրական տրամադրվածություն ապահովելու համար օգտագործեք ճակնդեղի հյութ, որը հարուստ է ֆոլաթթվով և ասկորբինաթթվով, մագնիումով և կալիումով։

Գազարի հյութի շնորհիվ կարող եք բարձրացնել օրգանիզմի պահուստային ուժերը, հյուսվածքների բջիջներն ապահովել հակաօքսիդանտներով և վիտամիններով։

Նյարդային լարվածության դեմ հյութերի միջոցով պայքարելիս՝ պետք է հիշել հետևյալ կանոնները։

• Հյութը պետք է քամել անմիջապես օգտագործելուց առաջ։

• Հյութը պետք է խմել դանդաղ և ոչ մեծ կումերով։

• Մեկ անգամվա ընթացքում չպետք է խմել 50-100մլ հյութից ավել։

• Գաստրիտի սրացումների դեպքում նախընտրելի է վերոհիշյալ հյութերը չխմել, քանի որ դրանք կարող են բարձրացնել ստամոքսահյութի թթվայնությունը։

Առո՛ղջ եղեք։

ԲԱՐՈՄԵՏՐ

20:00 Հուլիս 06, 2017

Ամենաընթերցված նյութեր