Սխտորի յուղ․ մաքրում ենք անոթները, ամրացնում ենք օրգանիզմը

Ներկայացնում ենք հին և փորձված միջոց, որն օգտակար է ոչ միայն անոթների, այլև օրգանիզմի ընդհանուր ամրացման համար։

Սխտորի յուղը վերացնում է գլխուղեղի անոթների և սրտի մկանների սպազմն ու շնչարգելությունը, լայնացնում է անոթները, հիանալի պրոֆիլակտիկ միջոց է սկլերոզի դեմ։

Պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 1 ոչ այնքան մեծ գլուխ սխտոր, ճզմել և խյուս դարձնել։ Լցնել ապակյա տարայի մեջ, վրան ավելացնել 1 բաժակ չռաֆինացված արևածաղկի յուղ և դնել սառնարանի ներքևի մասում։

Հաջորդ օրը վերցնել 1 թ․գ․ կիտրոնի հյութ, վրան ավելացնել 1 թ․գ․ սխտորի յուղ, լավ խառնել և ընդունել ուտելուց 30 րոպե առաջ՝ օրը 3 անգամ։ Բուժման կուրսը 1-3 ամիս է։ Կուրսն անցնելուց հետո 1 ամիս ընդմիջում տալ, այնուհետև նորից կրկնել։

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Առո՛ղջ եղեք։

ԲԱՐՈՄԵՏՐ

 

20:54 Հուլիս 05, 2017

Ամենաընթերցված նյութեր