Ինչպես արյան մեջ իջեցնել շաքարի պարունակությունը` ժողովրդական միջոցների օգնությամբ

• Դարչինը պարունակում է պոլիֆենոլ, որն ինսուլինի ազդեցության նման հատկություն ունի։ Աղացած դարչինը պետք է ընդունել ամեն օր՝ 0,5 թ․գ․։ Կարող եք նաև թեյի մեջ ավելացնել։

• Սոխի կճեպների եփուկում պարունակվում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք խթանում են ենթաստամոքսային գեղձի էնդոկրինային բջիջների գործունեությունը։ Դրա շնորհիվ էլ ավելանում է ինսուլինի արտադրությունը։ Անհրաժեշտ է 2 բուռ սոխի կճեպի վրա լցնել 1 լիտր եռման ջուր և թույլ կրակի վրա եփել 1 ժամ։ Ընդունել 1/3 բաժակ՝ ուտելուց առաջ։

• Կռատուկի արմատները պարունակում են ինուլին, որն ընդունակ է գլյուկոզան վերածել պոլիմերային շաքարի։ Եփուկը արյան մեջ կարգավորում է շաքարի մակարդակը։ 20գ կռատուկի չոր արմատների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր և 15 րոպե դնել ջրային բաղնիքի վրա։ Ընդունել օրը 3 անգամ՝ 1ճ․գ․։

• Դանդաղ նյութափոխանակության դեպքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորելու համար խորհուրդ է տրվում թարմ վարունգով դիետա պահել, քանի որ դրանք պարունակում են ինսուլինանման նյութ։ Բացի այդ, դրանք նպաստում են ախորժակի իջեցմանը։

• Հնդկաձավարն արյան մեջ շաքարն իջեցնող անփոխարինելի մթերք է։ Հնդկաձավարը բովել, աղալ և պահել փակ ապակյա ամանում։ 2ճ․գ․ փոշու վրա մածուն լցնել և թողնել 12 ժամ։ Ուտել սոված վիճակում։

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Առո՛ղջ եղեք։

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:46 Հուլիս 03, 2017

Ամենաընթերցված նյութեր