Սև սալորաչիրն ամրացնում է ոսկորները

Գիտնականները հաստատել են, որ սովորական սև սալորաչիրը հիանալի կանխարգելիչ միջոց է ոսկրերի կոտրվածքների և օստեոպարոզի դեմ, որը սովորաբար կանանց մոտ զարգանում է դաշտանադադարի ժամանակահատվածում: Կանխարգելումը միշտ էլ նախընտրելի է բուժումից, առավել ևս, երբ այն այդքան համեղ, պարզ և արդյունավետ է:

Սև սալորաչիրը թույլ չի տալիս, որպեսզի ոսկրային հյուսվածքը քայքայվի և բարձրացնում է դրա ամրությունը: Բավական է օրեկան ընդամենը 3-4 չորացրած սալոր օգտագործել: Այդպես դուք ոչ միայն կկարգավորեք աղիների աշխատանքը, օրգանիզմը կմաքրեք ավելորդ նյութերից և կարգի կբերեք ձեր քաշը, այլև կկանխարգելեք հնարավոր կոտրվածքները:

Չմոռանաք շատ մաքուր ջուր խմել՝ շլակներից և տոքսիններից ազատվելու համար, ինչն իր հերթին կօգնի օգտակար նյութերի ավելի լավ յուրացմանը:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:40 Հունիս 29, 2017

Ամենաընթերցված նյութեր