Գլխուղեղի անոթների մաքրումը ժողովրդական միջոցներով

Գլխուղեղի անոթների մաքրումը կարևոր պրոցեդուրա է, որն ընդունակ է զգալիորեն լավացնել մեր ինքնազգացողությունը մի շարք հիվանդությունների ժամանակ՝ սկսած օստեոխոնդրոզից, վերջացրած աթերոսկլերոզով: Անոթների կանոնավոր մաքրումը թույլ կտա ազատվել գլխում զգացվող ծանրությունից, կանցնեն գլխացավերը, գիտակցությունը կպարզվի, կլավանա տրամադրությունը:

Ներկայացնում ենք գլխուղեղի անոթները մաքրող 5 արդյունավետ և փորձված բաղադրատոմս:

• Անհրաժեշտ է մանրացնել 5 հունական ընկույզ և խառնել 1 ճ.գ. մաքուր մեղրի հետ: Ավելացնել մեկական պտղունց դարչին և կոճապղպեղ, լավ խառնել և դնել սառնարանը: Բուժիչ խառնուրդն անհրաժեշտ է ընդունել օրը երեք անգամ, մեկական ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ:

• Անհրաժեշտ է վերցնել 1/3 բաժակ սոխի թարմ քամված հյութ և խառնել 1 բաժակ մեղրի հետ: Խառնուրդն անհրաժեշտ է օգտագործել օրը երեք անգամ, մեկական թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ: Այն ոչ միայն արդյունավետորեն մաքրում է անոթները, այլ նաև ամրացնում է դիմադրողականությունը:

• Ամեն օր կես ժամ ճաշից և ընթրիքից առաջ խմեք կես բաժակ նռան, խնձորի կամ գազարի թարմ քամված հյութ:

• Մոտ տաս գրամ կռատուկի չոր արմատները լցնել թերմոսի մեջ, վրան ավելացնել եռման ջուր, թրմել 8-10 ժամ, քամել և դնել սառը տեղ: Թուրմն անհրաժեշտ է ընդունել նախաճաշից կես ժամ առաջ, 4-ական ճաշի գդալ: Բուժման կուրսը մեկ ամիս է:

• Օրգանիզմի ընդհանուր առողջացման և անոթների մաքրման համար պետք է նախաճաշից կես ժամ առաջ ուտել մեկական մանդարին, մի բուռ չամիչ և հունական ընկույզ: 15-20 րոպեից խմել 1 բաժակ ջուր՝ 1 թ.գ. մեղրով և 1 շերտ կիտրոնով: 10-15 րոպեից կարող եք նախաճաշել:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:18 Հունիս 13, 2017

Ամենաընթերցված նյութեր