Ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել դեմքի կնճիռներից

Յուրաքանչյուր կին ցանկանում է երիտասարդ մնալ և պահպանել բնական գեղեցկությունը: Սակայն տարիքի հետ հայտնվում են կնճիռներ, որոնք շատերը փորձում են լուծել պլաստիկ վիրաբուժության միջոցով:

Բայց ինչու դիմել այդ մեթոդին, եթե կան հիանալի ժողովրդական միջոցներ, որոնք օգնում են ազատվել կնճիռներից: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

• Պետք է խառնել 1 ճ.գ. մեղր, 1 թ.գ. քացախ և 30-50մլ օդեկոլոն: Այո, բաղադրատոմսը տարօրինակ է թվում, բայց այն շատ արդյունավետ է:

Բաղադրիչների վրա մեկ բաժակ գոլ ջուր լցրեք և լավ խառնեք մինչև մեղրը լուծվի: Ստացված լոսյոնով շաբաթը երկու անգամ մաքրեք դեմքը: Օգտագործելուց առաջ լուծույթը թափ տվեք:

• Խառնեք 1 ճ.գ. մեղր, 1 դեղնուց և 1 թ.գ. վարսակի ալյուր: Խառնուրդը բարակ շերտով քսեք դեմքին, թողեք 20 րոպե և լվացեք (ջուրը պարտադիր պետք է տաք լինի): Պրոցեդուրան կատարեք քնելուց առաջ՝ շաբաթը մի քանի անգամ:

• Խառնեք 1 բաժակ կաթ և 1 բաժակ խաղողի բնական հյութ: Կարևոր է, որ բաղադրիչները թարմ լինեն: Թանզիֆը թրջեք լուծույթով և դրեք դեմքին: 7 րոպեից հանեք և նորից թրջեք: Դիմակը նորից թողեք 7 րոպե, որից հետո լվացվեք տաք ջրով: Ընդհանուր առմամբ դիմակը չպետք է թողնել 15 րոպեից ավելի:

• Աչքերի շուրջ կնճիռները վերացնելու համար վերցրեք մեկ ձվի դեղնուց, հարեք և քսեք մաշկին: Թողեք 20 րոպե և լվացեք տաք ջրով: Պրոցեդուրան կատարեք շաբաթը 2 անգամ:

• Սպիտակ հացի խմորը թրջեք բուսայուղի մեջ և ստացված խյուսը դրեք աչքերի շուրջ: Դա պետք է զգույշ անել, որպեսզի այն աչքերի մեջ չընկնի: Լվացեք 25 րոպեից:

• Ալոէի հյութով զգույշ տրորեք աչքերի շուրջ գտնվող մաշկը: Արեք դա հենց քնելուց առաջ:

• Ճակատի կնճիռները վերացնելու համար խառնեք 50-ական միլիգրամ վարունգի և ելակի հյութ, ջուր և 2 կաթիլ սպիրտ: Բամբակը թրջեք լուծույթով և առավելագույնը 15 րոպե տրորեք ճակատը: Կարելի է նաև թանզիֆը թրջել և դնել ճակատին:

• Ալոէի տերևներից խյուս սարքեք, ավելացրեք մի քիչ ջուր և թողեք մեկ ժամ: Այնուհետև խառնուրդը մի թեթև եռացրեք և քամեք: Ստացված եփուկով շաբաթը երեք անգամ 15-ական րոպեով թրջոցներ դրեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:26 Հունիս 09, 2017

Ամենաընթերցված նյութեր