Նյարդերը հանգստացնող հիանալի միջոցներ՝ դեղաբույսերով

Ժամանակակից աշխարհում սթրեսն իսկական պատուհաս է դարձել: Այն մեծ վնաս է հասցնում օրգանիզմին, ուստի պետք է դրանից խուսափել և նյարդերը հանգիստ պահել: Այդ հարցում ձեզ կարող են օգնել ոչ միայն դեղահաբերը, այլև մայր բնության պարգևած բույսերը, քանի որ համարյա բոլոր հանգստացնող պրեպարատները հիմնված են բուսական բաղադրիչների վրա: Իսկ ինչո՞ւ չփորձենք ինքներս հանգստացնող թուրմ պատրաստել:

Ներկայացնում ենք նյարդերը հանգստացնող մի քանի բաղադրատոմս:

• Վերցրեք 2 մաս դաղձ, 1 մաս կատվախոտ և 1 մաս գայլուկի կոներ (шишки хмеля): 2 ճ.գ. խառնուրդի վրա լցրեք 2 բաժակ եռման ջուր, թողեք թրմվի կես ժամ: Մի քանի օր խմեք օրը կես բաժակ:

• Վերցրեք 30գ առյուծագի (пустырник), 10գ երիցուկ, 30գ ալոճի ծաղիկներ: Արդյունքն ավելի լավացնելու համար կարող եք նաև 30գ անթառամ (сушеница) վերցնել: 1 ճ.գ. խառնուրդին ավելացրեք 1 բաժակ եռման ջուր, ամանը շորով փաթաթեք և թրմեք 10 ժամ: Քամեք և ուտելուց մեկ ժամ անց խմեք կես բաժակ:

• Խառնեք հավասար քանակությամբ ալոճենու և կատվախոտի ոգեթուրմ: Ընդունեք 20-30 կաթիլ՝ ջրի հետ խառնած:

• Խառնեք հավասար քանակությամբ բազուկի հյութ և մեղր: Խառնուրդը խմել օրը մի քանի անգամ՝ կես բաժակ: Լավ կլինի խմեք օրը 3-4 անգամ: Բուժման կուրսը 10 օր է:

• Կիտրոնի չորացրած կեղևը մանրացրեք, 21 օր թրմեք օղու մեջ՝ 1:10 հարաբերությամբ, պահեք մութ տեղում, քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ 100 մլ ջրով: Այս ոգեթուրմը ոչ միայն հանգստացնում է նյարդերը, այլև գրգռում է ախորժակը:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

19:58 Հունիս 08, 2017

Ամենաընթերցված նյութեր