Կապված կամ "ծաղկող" թեյ. արվեստի գո՞րծ, թե՞ … (տեսանյութ)

Կապված թեյ: Արտասովո՞ր անվանում է: Զարմացա՞ծ եք: Մի՛ զարմացեք, այդպիսի թեյ իրոք գոյություն ունի:

Կապված կամ ինչպես այլ կերպ անվանում են "ծաղկած" թեյը բազմաթիվ օգտակար նյութեր պարունակող կանաչ, սպիտակ կամ դեղին թեյի տերևների և գեղեցիկ ծաղկի հիանալի համադրություն է: Այն պատրաստում են ձեռքով՝ թեյի էլիտար տեսակներից:

Այդպիսի կոմպոզիցիա ստանալու համար մեկ կամ մի քանի չորացրած ծաղիկներ փաթաթում են թեյի թարմ տերևների մեջ և ֆերմենտացումից առաջ տալիս են գնդի, կոկոնի կամ սրտի ձև: Սովորաբար ընտրում են ամենաբուրավետ ծաղիկները՝ քրիզանթեմ, չինական սալոր, պիոն կամ շուշան:

Բացի հիանալի թարմացնող համից, դուք նաև անմոռանալի էսթետիկ հաճույք եք ստանում: Եռման ջրի մեջ ընկնելով՝ թեյի գնդիկի ծավալը մեծանում է, այնուհետև այն բացվում և ծաղկում է:

Թեյը թրմելիս օգտագործեք ապակյա թափանցիկ թեյնիկ, որպեսզի տեսնեք թեյի "ծաղկելու" ամբողջ ընթացքը: Թեյնիկի մեջ լցրեք եռացրած և թեթևակի սառեցրած ջուր, և թեյի գնդիկն իջեցրեք մեջը: Եթե ջուրը լցնեք գնդիկի վրա, ապա այն կարող է կորցնել ամբողջականությունը և գեղեցիկ "չծաղկել":

Գնդիկն անպայման պետք է իջնի ջրի հատակը: Դրա համար թեյնիկը պետք է ծածկել կափարիչով: Այն կսկսի բացվել, և ձեր առջև կհայտնվի մանուշակագույն, դեղին, կարմիր կամ սպիտակ ծաղիկ:

Թողեք, որ թեյը թրմվի 5 րոպե, այնուհետև լցրեք բաժակների մեջ: Կապված թեյը կարելի է թրմել մի քանի անգամ, բայց ամեն անգամ թրմեք մի քանի րոպե ավելի երկար:

Հերմետիկ փաթեթավորված կապված թեյը չոր և սառը տեղում կարելի է պահել երեք տարի:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:10 Հունիս 01, 2017

Ամենաընթերցված նյութեր