Մթերքներ, որոնք կարելի է անվերջ ուտել և չգիրանալ

Առողջ սննդի մասնագետները հրապարակել են այն մթերքների ցանկը, որոնք կարելի է անվերջ ուտել՝ չվախենալով վնաս տալ օրգանիզմին և չգիրանալ:

Առաջին տեղում վարունգն է: Այն համարյա ամբողջությամբ բաղկացած է ջրից, որը հատուկ կառուցվածք ունի, ուստի մեր օրգանիզմը հագեցնում է չափազանց օգտակար հեղուկով: Բացի այդ, վարունգը նաև պարունակում է լավ յուրացվող հանքանյութեր, վիտամիններ և այլ օգտակար նյութեր: Մի խոսքով վարունգը պետք է դառնա ձեր սեղանի անբաժան մասը:

Հաջորդը նեխուրն է: Նեխուրի ցողուններն օժտված են այսպես կոչված "բացասական կալորիականությամբ": Երբ ուտում եք դրանք, ավելի շատ կալորիա եք ծախսում, քան ստանում եք:

Այնուհետև գալիս է լոլիկը: 100գ լոլիկում ընդամենը 18 կիլոկալորիա կա:

Բացի վարունգից, նեխուրից և լոլիկից, պետք չէ մոռանալ հատապտուղները, թուրինջը, բրոկոլին և հազարը: Սրանք բոլորը շատ ցածր կալորիականություն ունեն, ուստի դրանք կարելի է ուտել նույնիսկ նիհարելու սննդակարգ պահելու ժամանակ:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

20:34 Մայիս 31, 2017

Ամենաընթերցված նյութեր