Ինչն է օգտակար փայծաղի համար

Փայծաղը մեր կենսագործունեության կարևորագույն օրգաններից մեկն է: Այն փխրուն, սպունգանման մարմին է, որի հյուսվածքներով յուրաքանչյուր մեկ րոպեում անցնում է 200 մլ արյուն։ Փայծաղի հյուսվածքները կլանում են արյան հետ հոսող միկրոբները, թույները, ծերացած և վնասված բջիջները` արյան կարմիր գնդիկները։ Փայծաղը կլանում է ոչ միայն վնասված ու անգործունակ էրիթրոցիտները, այլև պահեստավորում է առողջների մի մասը, որն անհրաժեշտության դեպքում մղվում է արյան հոսքի մեջ։

Ի՞նչ է պետք անել փայծաղն առողջ պահելու համար:

Առաջին հերթին այն պետք է տաք պահել: Հագնվեք ըստ եղանակի, խուսափեք սառեցումից և կրեք հարմարավետ հագուստ: Երբեք մի կրեք այնպիսի իրեր, որոնք սեղմում են կամ սահմանափակում են ձեր շարժումները: Դրանց պատճառով արյունը կարող է կանգ առնել և թուլացնել փայծաղի իմունային հատկությունները, իսկ դա իր հերթին միկրոօրգանիզմների բազմացման պատճառ կդառնա:

Ավելի շատ պղպեղ, լոլիկ, սև հաղարջ և կանաչ բանջարեղեն կերեք, խմեք մասուրի թուրմ և մի մոռացեք ցիտրուսայինների մասին, քանի որ դրանք հարուստ են վիտամին С-ով, ինչն էլ օգտակար և անհրաժեշտ է փայծաղի համար:

Որպեսզի արյան կարմիր գնդիկները միանան թթվածնի հետ, օրգանիզմին երկաթ է անհրաժեշտ, ինչը կարող եք ստանալ օգտագործելով հնդկաձավար, լոբի, նուռ, կարմիր միս և խնձոր:

Պղինձն անհրաժեշտ է վերականգնման պրոցեսներն արագացնելու և փայծաղի արյունաստեղծ ֆունկցիայի լավացման համար: Այն կարելի է ստանալ ոսպի, ինչպես նաև կանաչ թեյի միջոցով:

Արյան շրջանառությունն արագացնում և փայծաղի ֆունկցիաները լավացնում է ամենօրյա մերսումը: Օրը ամենաքիչը մեկ անգամ որովայնի ձախ հատվածում շրջանաձև շարժումներ կատարեք սկզբում ժամացույցի սլաքի, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Դրա համար ձեր փայծաղը շատ շնորհակալ կլինի:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

13:39 Մայիս 28, 2017

Ամենաընթերցված նյութեր