Բաղադրատոմսեր՝ դիմադրողականությունն ամրացնելու համար

Այս բաղադրատոմսերը կօգնեն ամրացնել և բարձրացնել ձեր դիմադրողականությունը:

• Շերտերով կտրատեք 3 միջին չափի չմաքրած խնձոր, վրան լցրեք 1լ եռացրած ջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, թողեք 30 րոպե, ըստ ճաշակի մեղր ավելացրեք և խմեք որպես թեյ:

• Վերցրեք 1 մաս նարնջի կեղև, 1 մաս սև լավորակ թեյ, ½ մաս կիտրոնի կեղև: Ստացված 60 գրամ չոր զանգվածի վրա ավելացրեք 1լ եռման ջուր և թրմեք 5 րոպե:

• 6թ.գ. սև թեյը 5 րոպե թրմեք 500մլ եռման ջրով, քամեք, սառեցրեք, վրան ավելացրեք հավասար քանակությամբ սև հաղարջի հյութ: Լցրեք բաժակները և 1/3 կամ ½ մասով հանքային ջուր ավելացրեք: Շաքարը կամ մեղրը ըստ ճաշակի:

• 200մլ եռման ջրով, 1ճ.գ. մեղրով, 1ճ.գ. կիտրոնի հյութով, 0,5 թ.գ. մանր քերած կոճապղպեղով թուրմ պատրաստեք: Այն լավացնում է հիշողությունը, բարձրացնում է դիմադրողականությունը: Հատկապես օգտակար է այն մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ են անցկացնում համակարգչի առջև:

• Վերցրեք 2 կիվի, 1 բանան, 1 նարինջ, 1 խնձոր, 2 մանդարին, 2 ճ.գ. հունական ընկույզ: Մանրացրեք, վրան թթվասեր և դարչին լցրեք:

• Մեկական բաժակ չամիչը, հունական ընկույզը և ծիրանաչիրը անցկացրեք մսաղացով, ավելացրեք 2-3 ճ.գ. մեղր: Առավոտյան և երեկոյան ուտելուց առաջ կերեք 2 ճ.գ.:

ԲԱՐՈՄԵՏՐ

21:43 Մայիս 25, 2017

Ամենաընթերցված նյութեր