Խնձորները շատ օգտակար են սրտանոթային համակարգի համար

Սրտանոթային համակարգը կարելի է զգալիորեն ամրացնել ընդամենը խնձորի օգնությամբ: Գիտնականների կարծիքով՝ այս մրգի կանոնավոր օգտագործումը կարող է հրաշքներ գործել:

Ամեն օր խնձոր ուտող մարդիկ զգալիորեն նվազեցնում են սրտանոթային վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը: Միկրոտարրերը, որոնք պարունակում է խնձորը, մասնավորապես կալիումն ու երկաթը, ոչ միայն ամրացնում են սիրտը, այլև նպաստում են իմունային համակարգի ակտիվացմանը:

"Տարօրինակ է, բայց փաստ է, որ խնձոր սիրող մարդիկ 20 տոկոսով ավելի քիչ են տառապում սրտի և անոթների հիվանդություններից: Դա իրոք զարմանալի է",- ասում են գիտնականները: Նրանք նշում են, որ կարմիր խնձորները հատկապես օգտակար են հիպերտոնիայով տառապողների համար, իսկ կանաչները՝ սակավարյունությամբ:

Մի խոսքով պետք չէ թերագնահատել այս հասանելի մրգի՝ խնձորի օգտակարությունը:

ԲԱՐՈՄԵՏՐ

21:33 Մայիս 22, 2017

Ամենաընթերցված նյութեր