Քաշը կարգավորող և մարսողական համակարգը մաքրող բուժիչ ըմպելիք՝ կտավատի ալյուրով

Կտավատի ալյուրը չափազանց օգտակար մթերք է, որը կօգնի կարճ ժամանակահատվածում կարգավորել ձեր քաշը և մաքրել մարսողական համակարգը: Այն հարուստ է բջջանյութով, չհագեցած ճարպաթթուներով, հակաօքսիդանտներով և այլ նյութերով, որոնք բուժում, մաքրում և ամրացնում են օրգանիզմը: Ներկայացվող բաղադրատոմսը նպաստում է արագ նիհարելուն և օրգանիզմի մաքրմանն ու ընդհանուր առողջացմանը:

Անհրաժեշտ է վերցնել 1թ.գ. կտավատի ալյուր և վրան ավելացնել կես բաժակ գոլ եռացրած ջուր և թողնել մնա 5-10 րոպե: Այնուհետև ավելացնել կես բաժակ տաք (բայց ոչ եռացրած) ջուր: Սառելուց հետո ավելացնել 1թ.գ. մեղր:

Ստացված բուժիչ ըմպելիքն անհրաժեշտ է խմել քնելուց մի քանի ժամ առաջ:

Բացի այդ, օրգանիզմի ընդհանուր առողջացման և ամրացման համար կարող եք ուտելիքի մեջ փոքր քանակությամբ կտավատի ալյուր ավելացնել: 

ԲԱՐՈՄԵՏՐ

13:16 Մայիս 21, 2017

Ամենաընթերցված նյութեր