Հինգ մթերք՝ առողջ մաշկ ունենալու համար

Ինչպես գիտեք, սնունդն ազդում է մեր առողջական վիճակի վրա: Իմացեք, թե ինչ մթերքներ է պետք օգտագործել՝ մաքուր և գեղեցիկ մաշկ ունենալու համար:

Լոլիկ
Լոլիկը, ինչպես նաև բնական տոմատի հյութն ու մածուկը, օգնում են պայքարել ակնեի դեմ: Բացի այդ, լոլիկում պարունակվող լիկոպինն օգնում է մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Կանաչ թեյ
Կանաչ թեյը պայքարում է պզուկների դեմ, ինչպես նաև իջեցնում է ակնե առաջացնող դիհիդրոտեստոստերոն հորմոնի մակարդակը: Հակաօքսիդանտներով հարուստ կանաչ թեյն օգնում է, որ մաշկը երիտասարդ և առողջ տեսք ունենա:

Հատապտուղներ
Հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք օգնում են մաշկը առողջ պահել, քանի որ, ինչպես պարզել են մասնագետները, ինչքան մարդու մոտ շատ են պզուկները, այնքան նրա արյան մեջ ցածր է հակաօքսիդանտների մակարդակը:

Ձուկ և ծովամթերքներ
Համաձայն ամերիկյան սննդի քոլեջի ամսագրի՝ միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ ձուկ և ծովամթերք օգտագործող մարդիկ ավելի քիչ կնճիռներ ունեն, քանի որ օմեգա-3 ճարպաթթուները կանխում են դրանց առաջացումը:

Օմեգա-3-ը նաև օգնում է պայքարել ակներ դեմ՝ չեզոքացնելով օրգանիզմում ընթացող բորբոքային պրոցեսները: Ակնեից տառապող մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական 4-5 անգամ յուղոտ ձուկ օգտագործել: Նրանք, ովքեր ձուկ չեն սիրում, կարող են ձկան յուղ խմել:

Շագանակագույն բրինձ
Շագանակագույն բրինձը պարունակում է կերամիդալիպիդային մոլեկուլներ, որոնք օգնում են պահպանել մաշկի խոնավությունը, ինչն էլ նպաստում է դրա առողջացմանը:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

22:11 Մայիս 18, 2017

Ամենաընթերցված նյութեր