Տան որ մասում է կուտակվում դրական էներգիան

Ցանկացած տան մեջ կան վտանգավոր և բարենպաստ տարածքներ: Դրական էներգետիկան օգտագործելու համար պետք է իմանալ, թե տան որ հատվածում է այն կուտակվում: Այդպիսի տեղերը մի քանիսն են:

Ցանկացած տարածքի կենտրոն
Դրական էներգիան կուտակվում է հենց սենյակի կենտրոնում: Չնայած դրան՝ պետք է հիշել, որ մահճակալը սենյակի կենտրոնում չեն դնում:

Սենյակի կենտրոնում լավ է երբեմն կանգնել, մտածել ինչ-որ դժվար խնդրի կամ իրավիճակի շուրջ: Երբեմն կարելի է այնտեղ դնել մանկական մահճակալներ կամ թալիսմաններ՝ դրական էներգիայով լիցքավորելու համար:

Կենդանիների սիրած տեղը
Դրական էներգիայով տարածքները հեշտ է հայտնաբերել կենդանիների օգնությամբ: Այդպիսի տեղերում մեր հավատարիմ ընկերները սիրում են քնել:

Ծաղիկների կամ թալիսմանների կողքին
Ֆեն-շուի թալիսմանները և ծաղիկները ուժեղ էներգետիկա ունեն և դրական էներգիայի աղբյուր են հանդիսանում: Բայց հիշեք՝ դրանք էներգիա են կուտակում միայն այն դեպքում, երբ երկար ժամանակ մնում են նույն տեղում:

Եթե տեղափոխում եք բույսը կամ թալիսմանը, ապա որոշ ժամանակ է պետք, որպեսզի այն կրկին լիցքավորվի դրական էներգիայով:

Որպեսզի բացասական էներգիան չկուտակվի, աշխատեք տունը միշտ մաքուր պահել և ժամանակին ազատվեք ավելորդ իրերից՝ հին կահույքից, կոտրված ամանեղենից, ապակիներից և հայելիներից, աղբից, չաշխատող էլեկտրական սարքերից:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:09 Մայիս 18, 2017

Ամենաընթերցված նյութեր