Երեք տնային սկրաբ՝ ցելյուլիտի դեմ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց 80%-ը վաղ թե ուշ բախվում են ցելյուլիտի առաջացման խնդրի հետ: Բնական բաղադրիչներից պատրաստված սկրաբերը կօգնեն հաղթահարել այդ խնդիրը:

Սակայն պետք է հիշել, որ անհրաժեշտ են նաև կանոնավոր մարզումներ, առողջ քուն, ճիշտ սննդակարգ և մերսում: Ցելյուլիտից ազատվելու համար տնային սկրաբերը պետք է օգտագործել շաբաթը ամենաքիչը 2-3 անգամ:

Սկրաբ՝ սուրճով
Սա տնային պայմաններում պատրաստվող ամենատարածված սկրաբերից մեկն է: Բանն այն է, որ կոֆեինը ոչ միայն առույգացնում է, այլև ստիպում է, որ ենթամաշկային հյուսվածքի բջիջներն ավելի արագ աշխատեն: Դա մաշկը դարձնում է էլաստիկ և ձգված:

Սուրճին պետք է ավելացնել երկնագույն կավ և այնքան ջուր, որ խառնուրդը դառնա թթվասերի խտության: Լողանալու ընթացքում շրջանաձև շարժումներով սկրաբը քսել մաշկին: Որոշ ժամանակ անց լվանալ տաք ջրով, այնուհետև խոնավացնող կրեմ քսել:

Սկրաբ՝ աղով
Աղով սկրաբը իր արդյունավետությամբ չի զիջում սրճային սկրաբին, քանի որ աղը հեռացնում է մեռած բջիջները, մաշկը դարձնում է նուրբ և փափուկ:

Պատրաստելու համար պետք է վերցնել ոչ շատ խոշոր աղ, ավելացնել 2թ.գ. ձիթապտղի յուղ, որի մեջ նախօրոք պետք է կաթեցնել 5-7 կաթիլ հազրեվարդի յուղ (розмарин): Ստացված խառնուրդը 10-15 րոպե ներքևից վերև քսել մաշկին:

Սկրաբ՝ քրքումից
Ինչպես հայտնի է, քրքումը բազմաթիվ առողջարար հատկություններ ունեցող համեմունք է: Այն լավացնում է արյան շրջանառությունը, ձգում է մաշկը և խնդրահարույց տեղերում վերացնում է ճարպերը:

Սկրաբը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 2ճ.գ. աղացած սուրճ, 1թ.գ. քրքում, 1թ.գ. դարչին, մի պտղունց ծովային աղ և մի քիչ ձիթապտղի յուղ: Մաշկը պետք է շփել 8-10 րոպե, այնուհետև լվալ տաք ջրով:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

21:06 Մայիս 17, 2017

Ամենաընթերցված նյութեր