Ինչ է բուժում մասուրը
Մասրենու թփեր Հայաստանում հանդիպում են ամենուրեք: Բոլորը գիտեն, թե ինչ օգտակար բույս է այն: Այս հոդվածում կպատմենք, թե ինչ է բուժում մասուրը:
Մասուրի օգտակար հատկությունները
Այս կարմիր հատապտուղը պարունակում է շատ օգտակար նյութեր: С վիտամինի պարունակությամբ այն հինգ անգամ գերազանցում է կիտրոնին: Մասուրի մեջ այդ վիտամինի պարունակությունը 6-18% է: Այն նաև պարունակում է А, Е, К, Р և В խմբի վիտամիններ, կալցիում, կալիում, մագնիում, նատրիում, երկաթ, կոբալտ, մոլիբդեն, պղինձ, քրոմ, ֆոսֆոր, դաբաղող նյութեր, եթերայուղեր, օրգանական թթուներ և այլ օգտակար նյութեր:
Եվ այսպես, ի՞նչ է բուժում մասուրը:
Դիմադրողականություն
Շնորհիվ մեծ քանակությամբ վիտամին С-ի, մասուրը շատ լավ բարձրացնում է դիմադրողականությունը, այդ պատճառով էլ արդյունավետ է ավիտամինոզի և մրսելուց առաջացող հիվանդությունների դեպքում:
Մասուրը պետք է ընդունել թուրմի ձևով: Մի բուռ չոր հատապտուղները լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուր և թողնել ամբողջ գիշեր: Թուրմը երկար ժամանակ չի փչանում և ինչքան մնում, այնքան հագեցած է դառնում:
Սրտանոթային համակարգ
Եթե մասուրը եփեք ալոճի հետ, ապա կստանաք ճնշումը կարգավորող և արիթմիան վերացնող հիանալի միջոց: Այդ եփուկը նաև բարձրացնում է անոթների էլաստիկությունը:
Իսկ եթե մասուրը եփեք ծիրանաչրի հետ, ապա կամրացնեք սրտանոթային համակարգը:
Բնականաբար տրոմբոֆլեբիտ և երակային այլ հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում մասուր օգտագործել միայն բժշկի թույլտվությամբ:
Հոդեր և ոսկրեր
Եթե մասուրի եփուկը խառնեք խնձորաչրի եփուկի հետ, ապա լավ միջոց կստացվի հոդացավը բուժելու համար: Այն նաև օրգանիզմից կհանի ավելորդ աղերը:
Կոտրվածքների դեպքում մասուրը խորհուրդ է տրվում ոսկրերի սերտաճումը և ռեգեներացիան արագացնելու համար:
Է՞լ ինչ է բուժում մասուրը
Մասուրը նաև օգտակար է սակավարյունության, մալարիայի, արնահոսությունների դեպքում: Այն օգտագործում են որպես հակաբորբոքիչ միջոց: Մասուրը միզամուղ է, հակաբակտերիալ և խթանում է մարսողությունը:
Առո՛ղջ եղեք:
ԲԱՐՈՄԵՏՐ
22:50 Մայիս 16, 2017