Հոտավետ սամիթ՝ բնության շնորհած բուժիչ բույսերից մեկը

Սամիթը մարդկությանը հայտնի է եղել դեռևս Հին Հռոմում, Հունաստանում և Եգիպտոսում: 

Սամիթը վիտամինների իսկական հավաքածու է: Այն պարունակում է վիտամին C, կարոտին, վիտամին B, նիկոտինաթթու, օգտակար միկրոէլեմենտներ, կալցիումային աղեր, կալիում, երկաթ և ֆոսֆոր: Փորձը ցույց է տվել, որ սամիթը շատ օգտակար է հիպերտոնիկներին` արյան ճնշումն իջեցնելու համար, ինչպես նաև օգտակար է աղեստամոքսային և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար: Թարմ սամիթը շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է գլխացավի դեպքում:

Ներկայացնում ենք մի քանի ժողովրդական միջոց՝ սամիթի օգտագործմամբ:

• Սամիթի թուրմը լավացնում է ախորժակը: Այն ընդունում են որպես նյարդերը թուլացնող, հանգստացնող ու քնաբեր միջոց: Պետք է վերցնել 2 թեյի գդալ սամիթի սերմ, ավելացնել 400մլ եռացրած ջուր: Թողնել 30 րոպե և ընդունել կես բաժակ, օրը 3-4 անգամ` ուտելուց առաջ:

• Կոլիտի և գաստրիտի դեպքում պետք է խմել սամիթի սերմերի տաք թուրմը: 1 ճ.գ. սամիթի սերմերին ավելացրեք 1 բաժակ եռացրած ջուր:

• Ցիստիտի դեպքում 4 ճ.գ. սամիթի սերմերի վրա ավելացնել 200մլ եռացրած ջուր և թրմել: Խմել տաք վիճակում՝ 7 օր:

• Բրոնխիտի և թոքերի բորբոքման դեպքում պետք է աղալ սամիթի սերմերը, վերցնել 1 ճ.գ., վրան ավելացնել 500մլ եռացրած ջուր: Օրը 3 անգամ խմել 100մլ՝ սոված վիճակում:

• Կարճատեսության դեպքում անհրաժեշտ է ընդունել 1 թ.գ. սամիթի չոր սերմ՝ վրայից ջուր խմելով: Իսկ թարմ սամիթը նպաստում է ներաչքային ճնշման իջեցմանը:

• Հոդերի ցավը կվերացնի «սամիթի յուղը»: Այն պատրաստելու համար սերմերը տրորեք, վրան 1:1-ի հարաբերությամբ բուսական յուղ լցրեք և թողեք 7 օր: Օգտագործել շփումների համար:
• Ալերգիաների դեպքում սերմերը թեյի նման թրմեք և խմեք օրվա ընթացքում:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

22:46 Մայիս 05, 2017

Ամենաընթերցված նյութեր