Անգնահատելի քսուք երակների վարիկոզ լայնացման, վերքերի և մաշկային այլ հիվանդությունների համար

Երբ ավանդական բժշկությունն անզոր է, օգնության են գալիս ժողովրդական միջոցները: Գոյություն ունեն զանազան քսուքներ, որոնք ավելի լավ են ազդում, քան դեղատնից գնվածները: Ներկայացվող միջոցը դրանցից մեկն է: Այն փորձած մարդիկ պնդում են, որ քսուքը հիանալի օգնում է նաև երակների վարիկոզ լայնացման դեպքում:

Պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 200մլ ձիթապտղի յուղ, 100գ բնական մեղրամոմ, 100գ փշատերև ծառի խեժ, 2 ճ.գ. մեղր, 1-2գ ակնամոմ:

Կաթսայի մեջ լցրեք մեղրամոմը, ձիթապտղի յուղը և խեժը, որը պետք է նախօրոք փոշի դարձնել: Կաթսան ջրային գոլորշու վրա պահեք 10-12 րոպե: Այնուհետև ավելացրեք մեղրը և եփեք ևս 8-10 րոպե: Վերջում ավելացրեք ակնամոմը և անընդհատ խառնելով շարունակեք եռացնել 8-10 րոպե: Կրակից վերցրեք, սառեցրեք և լցրեք ապակյա տարայի մեջ:

Այս քսուքը պետք է պահել միայն սառնարանում: Օգտագործել օրը 1-2 անգամ՝ առատորեն քսելով հիվանդ տեղերին:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

21:32 Մայիս 01, 2017

Ամենաընթերցված նյութեր