Կրունկների ճաքերն անցկացնող հիանալի միջոց
Կրունկների ճաքերը տհաճություն պատճառող շատ տարածված խնդիր է: Ճաքերի պատճառով կրունկների մաշկը չորանում և հաստանում է:
Ճաքերի պատճառ կարող են հանդիսանալ կրունկների անբավարար խոնավությունը, օդի չորությունը, սննդակարգի խանգարումը, ոտքերի սխալ խնամքը, վատ կոշիկները, տարիքը և մաշկային հիվանդությունները:
Ներկայացվող միջոցը կօգնի ազատվել այդ տհաճ խնդրից:
Անհրաժեշտ է վերցնել ասպիրինի 10 հաբ և 250մլ 70%-անոց սպիրտ: Ասպիրինի հաբերը փոշի դարձնել և վրան ավելացնել սպիրտը: Խառնուրդը պետք է մնա մի քանի օր:
Բամբակը թրջել ստացված լուծույթով և դնել ճաքերի վրա: Կրունկները փաթաթել պոլիէթիլենային տոպրակով և թրջոցը թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան ոտքերը լվանալ և լավ չորացնել, այնուհետև գլիցերին կամ յուղոտ կրեմ քսել: Ճաքերը և կոշտացած մաշկը կանհայտանան տաս պրոցեդուրայից հետո:
Ամեն անգամ օգտագործելուց առաջ խառնուրդն անհրաժեշտ է լավ թափահարել:
Առո՛ղջ եղեք:
ԲԱՐՈՄԵՏՐ
17:30 Ապրիլ 30, 2017