Երիկամները մաքրում ենք քարերից ու ավազից

Գոյություն ունի երիկամները քարերից ու ավազից մաքրելու մի հետաքրքիր և արդյունավետ միջոց:

Անհրաժեշտ է վերցնել առանց կորիզի մուգ գույնի չամիչ և սև հատիկավոր պղպեղ: Հոտավետ սև պղպեղ այս բաղադրատոմսում օգտագործել չի կարելի:

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել: Չամիչի հատիկը կիսում ենք երկու մասի, մեջը դնում ենք մեկ հատիկ պղպեղ և կեսերը միացնում ենք:

Ինչպես է պետք ընդունել:

Առաջին օրը պետք է ընդունել 1 չամիչ, երկրորդ օրը՝ 2, երրորդ օրը՝ 3 և այսպես մինչև տասներորդ օրը: 11-րդ օրը նույնպես պետք է ընդունել 10 չամիչ, այնուհետև սկսել նվազեցնել մեկական չամիչով: 12-րդ օրը ընդունել 9 չամիչ, 11-րդ օրը՝ 8 և այսպես մինչև 1 չամիչ:

Չամիչները պետք է ընդունել առավոտյան՝ նախաճաշելուց առաջ և անպայման պետք է լավ ծամել: Եթե 5 և ավել չամիչ ծամելու ժամանակ պղպեղները այրեն լեզուն՝ ջուր խմեք:

21-օրյա կուրսից հետո անհրաժեշտ է 3 օր ընդմիջում տալ և խմել միզամուղ միջոցներ: Ընդմիջումից հետո նորից անցկացնել նույն կուրսը, այնուհետև նորից 3 օր ընդմիջում տալ, խմել միզամուղ միջոցներ և ուտել ծիրանաչիր: Ընդհանուր առմամբ պետք է ընդունել 3 կուրս:

Սկզբում մեզի գույնը կպղտորվի, սակայն քիչ-քիչ կպարզվի: Բուժման կուրսից հետո ուլտրաձայնային հետազոտություն անցեք՝ արդյունքը տեսնելու համար:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:41 Ապրիլ 28, 2017

Ամենաընթերցված նյութեր