Վերականգնում ենք ուժերը ժողովրդական միջոցներով

Այս ժողովրդական միջոցները կօգնեն նրանց, ովքեր ուժերը վերականգնելու և առույգանալու կարիք ունեն: Բաղադրատոմսերը պարզ են և հասանելի:

• Մեկ դեղնուցը հարել կիտրոնի կամ նարնջի հյութի հետ, ավելացնել 1 թ.գ. մեղր և ուտել նախաճաշին:

• Կաթսայի մեջ 3 ծիրանաչիր, 5 սալորաչիր, 3 թուզ, կիտրոնի 2 շերտ, 2 կտրատած խնձոր և 1 ճ.գ. չամիչ լցրեք: Այդ ամենը ծածկեք ջրով և եռացրեք 10 րոպե: Կերեք նախաճաշին:

• Կիտրոնը մի քանի րոպեով գցեք եռացող ջրի մեջ, այնուհետև հենց կեղևով աղացեք կամ քերեք: Ըստ ճաշակի ավելացրեք 1-2 ճ.գ. մեղր, կարագ և լավ խառնեք: Օգտագործեք թեյի հետ:

• 150գ քերած խնձորին ավելացրեք կես նարնջի հյութ և 10 հունական ընկույզ: Սա մեկ հոգու համար նախատեսված չափաբաժին է: Խառնուրդը վերականգնում է ուժերը և սնուցում է գլխուղեղը:

• Մեկ բաժակ վարսակը եփեք 5 բաժակ ջրում՝ մինչև ստացվի հեղուկ կիսելի նման զանգված: Քամեք, ավելացրեք նույն չափով կաթ, սառեցրեք: Զանգվածին ավելացրեք նաև 4-5 ճ.գ. մեղր: Խմեք ¼ բաժակ՝ օրը 3-4 անգամ:

• Վերցրեք հավասար քանակությամբ ցորեն, վարսակ և գարի: Հատիկներն աղացեք: Ստացված ալյուրից վերցրեք 1 ճ.գ. և վրան ավելացրեք 1 բաժակ տաք ջուր: Թրմեք 2 ժամ, քամեք և խմեք մեղրով: Օգտակար է նաև սակավարյունության ժամանակ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ 

 

 

 

 

16:42 Ապրիլ 23, 2017

Ամենաընթերցված նյութեր