5 պատճառ հենց հիմա կիվի ուտելու համար

Կիվին հաճելի համով, ծարավը հագեցնող էկզոտիկ միրգ է, որն այսօր արդեն մեր սեղաններին իր արժանի տեղն է զբաղեցնում: Ներկայացնում ենք հինգ պատճառ, այն ավելի հաճախ օգտագործելու համար:

1. Վիտամին С Միջին չափի մեկ կիվին պարունակում է 92,7 մգ ասկորբինաթթու: Ինչպես հայտնի է, վիտամին С-ն ուժեղ հակաօքսիդանտ է, որը բարձրացնում է դիմադրողաանությունը, խթանում է կոլագենի առաջացմանը, թույլ չի տալիս շուտ հոգնել, իջեցնում է բորբոքումների և արնազեղումների առաջացման ռիսկը:

2. В խմբի վիտամիններ Վիտամին В-ն վիտամին С-ի հետ միասին ուժեղացնում են մեկը մյուսի ազդեցությունը: Կիվիի մեջ պարունակող В խմբի վիտամինները (մեծ մասամբ B1 և B2) նպաստում են նյարդային համակարգի նորմալ գործունեությանը, բարենպաստ ազդեցություն են թողնում նյութափոխանակման գործընթացների վրա:

3. Ֆոլաթթու Կիվին պարունակում է ֆոլաթթու, որը պրոֆիլակտիկ միջոց է սակավարյունության և լորձաթաղանթի բորբոքումների դեմ: Ֆոլաթթուն շատ անհրաժեշտ է նաև հղիության ընթացքում:

4. Կալիում Կիվին պարունակում է 3գ կալիում, որը նպաստում է սրտանոթային համակարգի աշխատանքին: Առողջ մարդուն օրեկան անհրաժեշտ է 3-4գ կալիում: Այն կանխարգելում է հիպերտոնիան, այտուցները, քնկոտությունը և մկանային թուլությունը:

5. Մագնիում 100գ կիվիում պարունակվող մագնիումը մարդուն անհրաժեշտ օրեկան քանակի 50%-ն է: Եթե ձեզ մոտ ջղակծկումներ, ներվային տիկեր, սպազմեր են առաջանում, ապա անհրաժեշտ է կիվի օգտագործել: Նաև ապացուցված է, որ մագնիումը դանդաղեցնում է ծերացման պրոցեսները:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:43 Ապրիլ 18, 2017

Ամենաընթերցված նյութեր