Բուժիչ կարագ՝ ստամոքսի ցավերի դեպքում

Եթե ստամոքսում ցավեր ունեք, ապա այս միջոցը կօգնի ազատվել դրանցից:

Անհրաժեշտ է վերցնել 200գ լավորակ սերուցքային կարագ, 1 թ.գ. հազարտերևուկ, 1 թ.գ. սրոհունդ (зверобой), 1 ճ.գ. վաղենակ (календула): Դեղաբույսերը աղացով լավ մանրացնել և խառնել փափկեցրած կարագի հետ: Ստացվում է բուրավետ բուսական կարագ:

Վերցրեք երկու լուցկու տուփի չափ սև հաց և վրան քսեք 1 թ.գ. դեղաբույսերով կարագ: Կերեք սոված վիճակում՝ ուտելուց կես ժամ առաջ: Պետք է շատ լավ ծամել:

Այս կարագը հիանալի դեղ է ստամոքսի համար, քանի որ վերոհիշյալ դեղաբույսերը ցավազրկում են, կարագը ծածկում է ստամոքսի պատերը, իսկ սև հացը խթանում է ստամոքսահյութի արտազատումը:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

16:45 Ապրիլ 09, 2017

Ամենաընթերցված նյութեր