Հրաշալի քսուք՝ խնամված ձեռքեր ունենալու համար

Խնամված ձեռքերը կնոջ գեղեցկության մի մասն են կազմում, բայց իրականում, այնքան էլ հեշտ չէ դրանք խնամելը: Մենք անընդհատ դիպչում ենք տարբեր գրգռող միջոցների, ինչպես, օրինակ, լվացքի փոշին, ամանները լվանալու հեղուկը, օճառը և այլն: Դրանք չորացնում և վնասում են մաշկը: Սակայն ձեռքերը խնամելու համար պարտադիր չէ դիմել մասնագետի օգնությանը: Դա կարելի է անել նաև տանը: Ահա մի քսուքի բաղադրատոմս, որը կօգնի այդ հարցում:

Այս քսուքը վերացնում է կնճիռները, ճաքերը, պիգմենտային հետքերը: Անհրաժեշտ է 1լ ջրում լուծել 2 ճ.գ. աղ և այդ լուծույթում ձեռքերը պահել 10 րոպե: Այնուհետև առանց լվացվելու ձեռքերին քսել նախօրոք պատրաստված քսուքը: Այն պատրաստելու համար 1 ձվի դեղնուցին ավելացրեք 1 ճ.գ. մեղր և 1 ճ.գ. բուսայուղ: Քսուքը ձեռքերին թողեք 20 րոպե:

Արդյունքը հիանալի է: Ձեռքերի մաշկը դառնում է փափուկ և առաձգական, ճաքերն անցնում են բառացիորեն 3-4 օրվա ընթացքում:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

13:27 Ապրիլ 09, 2017

Ամենաընթերցված նյութեր