Սոխի հյութ՝ հզոր միջոց մազաթափության դեմ

Սոխի հյութը մազաթափության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ պրոֆեսիոնալ միջոցների բաղադրության մեջ հենց սոխի հյութ է մտնում, իսկ դա նշանակում է, որ այն կլինիկորեն փորձարկված և մանրամասն ուսումնասիրված է:

Այս ունիվերսալ միջոցը խթանում է նոր մազերի աճը, լավացնում է արյան շրջանառությունը, ազդում է որպես հակասեպտիկ միջոց, մաքուր է պահում գլխի մաշկը:

Ինչպես օգտագործել սոխի հյութը

Քերեք կամ բլենդերով մանրացրեք մեկ մեծ սոխի գլուխ և քամեք: Ստացված հյութը քսեք գլխամաշկին, փաթաթեք և թողեք մեկ ժամ: Քանի որ սոխը սուր հոտ ունի, կարող եք դրա մեջ ինչ-որ հոտավետ բան ավելացնել, օրինակ՝ վարդաջուր: Այնուհետև մազերը շամպունով լավ լվացեք: Պրոցեդուրան կրկնեք շաբաթը երկու անգամ, այնքան ժամանակ, մինչև այլևս չթափվեն:
Փորձեք և կհամոզվեք, որ ձեր մազերը դառնում են փայլուն ու առողջ:

ԲԱՐՈՄԵՏՐ

22:50 Ապրիլ 06, 2017

Ամենաընթերցված նյութեր