Շատ հեշտ պատրաստվող տոնուսավորող և օրգանիզմն ամրացնող ըմպելիք

Այս ըմպելիքը կարելի է խմել ամբողջ օրվա ընթացքում՝ թեյի, սուրճի և հյութերի փոխարեն:

Ինչպե՞ս է այն պատրաստվում:

Պետք է վերցնել 3 միջին չափի չմաքրած խնձոր (ցանկալի է կանաչ գույնի), մանր կտրատել, վրան 1լ եռացրած ջուր լցնել և թույլ կրակի վրա եփել 10 րոպե: Թողնել թրմվի կես ժամ, ըստ ճաշակի մեղր և կոճապղպեղի փոշի ավելացնել: Խմել տաք վիճակում:

Ստացվում է հիանալի տոնուսավորող ըմպելիք, որը ոչ միայն ակնթարթորեն վերացնում է հոգնածությունն ու քնկոտությունը, այլև ամրացնում է առողջությունը: Խնձորի եփուկը լավ ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա, վերացնում է այտուցները, իսկ կոճապղպեղը լավացնում է մարսողությունը և արյան շրջանառությունը:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:18 Ապրիլ 06, 2017

Ամենաընթերցված նյութեր