Ինչպես մեղրաջուրը ճիշտ պատրաստել

Առավոտյան մեղրաջուր խմելը օրվա լավ սկիզբ է:
Ներկայացնում ենք մեղրաջուրը ճիշտ պատրաստելու երկու եղանակ:

• 1 թ.գ. մեղրը լուծեք 1 բաժակ ջրի մեջ: Ստացվում է 30%-անոց մեղրի լուծույթ, որն իր բաղադրությամբ նույնն է, ինչ արյան պլազման:

Իդեալական կլինի, եթե խմիչքը պատրաստեք երեկոյան և խմեք առավոտյան՝ սոված վիճակում: Մեղրի վրա ջուր լցրեք: Առավոտյան այն արդեն լուծված կլինի:

Մեղրաջուրը թեթև լուծողական և միզամուղ ազդեցություն ունի, ամրացնում է դիմադրողականությունը:

• Երեկոյան 1 ճ.գ. մեղրի վրա 1 բաժակ ջուր լցրեք: Առավոտյան այն արդեն լուծված կլինի: Ավելացրեք 1-2 թ.գ. խնձորի բնական քացախ (կարելի է նաև թարմ կիտրոնի հյութ): Խառնեք և խմեք նախաճաշից 1 ժամ առաջ, ավելի լավ է ժամը 5-7-ը:

Հիշեցնենք, որ մեղրի վրա եռացրած ջուր լցնել չի կարելի:

ԲԱՐՈՄԵՏՐ

22:39 Ապրիլ 05, 2017

Ամենաընթերցված նյութեր