Սպիտակ ակացիայի ծաղիկները ժողովրդական բժշկության մեջ

Շատ շուտով կծաղկի սպիտակ ակացիան: Հավաքեք բուժիչ ծաղիկները և անհրաժեշտության դեպքում օգտագործեք:

Իր զարմանալի բուժիչ հատկությունների շնորհիվ սպիտակ ակացիան վաղուց են օգտագործում տարբեր հիվանդությունների բուժման համար: Ժողովրդական բժշկության մեջ այն կիրառում են որպես ջերմիջեցնող և հակաբորբոքիչ միջոց, թուրմերն ու եփուկներն օգտագործում են ստամոքսի և աղիների ցավերի ժամանակ, ինչպես նաև միզուղիների բորբոքային պրոցեսները և կանացի հիվանդությունները բուժելու համար:

Սպիտակ ակացիայով պատրաստվող ժողովրդական միջոցներ

Ուժեղ հազ, ստամոքսի և աղիների ցավեր, ալերգիա, բորբոքային պրոցեսներ
1 ճ.գ. ակացիայի չոր ծաղիկների վրա լցրեք 0,5լ ջուր, եռացրեք 3 րոպե, սառեցրեք, քամեք և օրը 3 անգամ ընդունեք 2 ճ.գ.՝ ուտելուց 30 րոպե առաջ: Բուժման կուրսը մեկ ամիս է:

Մրսելուց առաջացող հիվանդություններ, կանացի բորբոքային հիվանդություններ և սպիտակաթորություն
200գ թարմ, դեռ լավ չբացված սպիտակ ակացիայի ծաղիկների վրա լցրեք 0.5լ օղի և թրմեք 2 շաբաթ: Երիտասարդ կանայք պետք է խմեն օրը 3 անգամ, 1 ճ.գ., ուտելուց 30 րոպե առաջ, իսկ ֆիզիկապես թույլ աղջիկները և ծեր կանայք՝ 1ճ.գ.-ի փոխարեն 1թ.գ.:

Սուր խրոնիկական ցիստիտ և պիելոնեֆրիտ
Պետք է պատրաստել խառնուրդ: Վերցրեք 10թ.գ. սպիտակ ակացիայի ծաղիկներ, 5 թ.գ. վաղենակ (календула), 1թ.գ. սեզի արմատներ (корни пырея): 2 ճ.գ. խառնուրդի վրա լցնել 1,5բ ջուր, եռացնել 7 րոպե և թրմել 1 ժամ: Այնուհետև քամել, այնքան եռացրած-սառեցրած ջուր ավելացնել, որ ծավալը դառնա 1,5բ: Խմել ¼ բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

Իշիաս (նստաներվի բորբոքում), ռադիկուլիտ, արտրիտ, արտրոզ, հոդատապ (подагра), ռեվմատիզմ
100գ սպիտակ ակացիայի թարմ ծաղիկների վրա լցնել 300մլ օղի և թրմել 2 շաբաթ: Անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ շիշը թափ տալ: Հիվանդ և ցավացող տեղերը տրորել այս ոգեթուրմով: Բացի այդ կարելի է նաև խմել 20-30 կաթիլ՝ լցնելով 30մլ ջրի մեջ: Խմել օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Կաթված
50գ ակացիայի չոր ծաղիկների վրա լցնել կես լիտր օղի, մութ տեղում թրմել 21 օր՝ ժամանակ առ ժամանակ շիշը թափ տալով, քամել և օգտագործել շփումների համար: Կամ 200գ թարմ ծաղիկների վրա լցնել կես լիտր օղի և թրմել մեկ ամիս:
Այս ոգեթուրմերը պետք է օգտագործել անշարժ վերջույթները օրը 3-5 անգամ շփելու համար:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:35 Ապրիլ 04, 2017

Ամենաընթերցված նյութեր