Ժողովրդական միջոցներ ոտքերի այտուցվածության դեմ

Եթե երեկոյան ոտքերն այտուցվում և ցավում են, դա կարող է պարզապես հոգնածություն չլինել: Անհրաժեշտ է դիմել բժշկի և բժշկականա հետազոտություն անցնել:

Բայց եթե վստահ եք, որ դա հոգնածության արդյունք է և կապված չէ ձեր առողջական վիճակի հետ, փորձեք օգտագործել ժողովրդական միջոցներ: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

  •          2 ճ.գ. եղինջի մանրացրած արմատները 1 րոպե եռացրեք 1 բաժակ բուսայուղի մեջ, սառեցրեք: Քնից առաջ ստացված յուղը քսեք այտուցված ոտքերին:
  •          4 թ.գ. կտավատի սերմերի վրա 1լ եռացրած ջուր լցրեք, եռացրեք 15 րոպե, փաթաթեք տաք շորով, մեկ ժամ թողեք և քամեք: Օրը 6-8 անգամ, ամեն 2 ժամը մեկ խմեք ½ բաժակ՝ տաք վիճակում: Կարող եք ավելացնել ցանկացած մրգային հյութ: Բուժման կուրսը 2-3 շաբաթ է:
  •          Մսաղացով աղացեք լավ լվացված մաղադանոսի արմատները և կանաչ մասը: Ստացված զանգվածից մեկ բաժակ լցրեք ապակյա կամ էմալապատ ամանի մեջ, վրան 2 բաժակ եռման ջուր լցրեք, փաթաթեք տաք շորով և թրմեք ամբողջ գիշեր: Քամեք և ավելացրեք մեկ կիտրոնի հյութ: Երկու օր շարունակ օրվա ընթացքում խմեք 1/3 բաժակ, այնուհետև 3 օր ընդմիջում արեք և նորից կրկնեք բուժումը:
  •          Մսաղացով աղացեք կալանխոեի թարմ տերևները, դրանցով կիսով չափ լցրեք կես լիտրանոց տարան, մնացած կեսի չափով օղի լցրեք, թրմեք 2 շաբաթ: Քնից առաջ ստացված ոգեթուրմով մերսեք ոտքերը:
  •          1լ սառը ջրում լուծեք 100գ աղ, լուծույթով թրջեք սրբիչը և դրեք գոտկատեղին: Պրոցեդուրան կատարեք 10 օր շարունակ՝ քնից առաջ: Միզարտադրությունը կուժեղանա և այտուցները կանցնեն:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

17:29 Ապրիլ 01, 2017

Ամենաընթերցված նյութեր